Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ․ «Ճշմարիը խոստում» գործողությունն Իրանի «Ալ Աղսայի փոթորիկն» էր
https://parstoday.ir/hy/news/iran-i216862-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ_Ճշմարիը_խոստում_գործողությունն_Իրանի_Ալ_Աղսայի_փոթորիկն_էր
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի աղոթապետը նշել է․ ««Ճշմարի խոստում» գործողությունն Իրանի «Ալ Աղսայի փոթորիկն» էր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2024 13:52 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ․ «Ճշմարիը խոստում» գործողությունն Իրանի «Ալ Աղսայի փոթորիկն» էր

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի աղոթապետը նշել է․ ««Ճշմարի խոստում» գործողությունն Իրանի «Ալ Աղսայի փոթորիկն» էր։

Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Ալի Աքբարին ասել է․ ««Ճշմարիտ խոստում» գործողությունն Իրանի «Ալ Աղսայի փոթորիկն» էր, ճիշտ այնպես ինչպես արեցին պաղեստինցի մարտիկները»։ 

Նշելով, որ Իրանի գործողությունը խաթարել է Սիոնիստական ռեժիմի հաշվարկները, ցույց տալով ԻԻՀ հզորությունը և զսպման բարձր ուժը, Ալի Աքբարին հավելել է․ «Այդ գործողությունը ցույց տվեց հեղափոխության գաղափարներին և Ղոդսի համար պայքարին Իրանի հավատարմությունը»։

Նրա խոսքով․ «««Ճշմարիտ խոստում»  գործողությունը բացահայտեց Իրանի հզորությունը, և կոտրեց Իսրայելի հզորության մասին միֆը։ Իրանի միասնությունը զայրացրեց  թշնամիներին»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է, որ եթե թշնամին հանդգնի նոր գործողություն իրականացնել, կստանա շատ կոշտ պատասխան, որն անհամեմատելի կլինի «Ճշմարիտ խոստում» գործողության հետ։