Ապրիլ 22, 2024 10:04 Asia/Tehran

Կարևորելով Թեհրան-Իսլամաբադ հարաբերությունների ընդլայնումն ԻԻՀ նախագահն ասել է․ «Հարևանության քաղաքականության շրջանակում Իրանը քայլեր է ձեռնարկում հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման և խթանման ուղղությամբ»։

Գլխավորելով տնտեսական ու քաղաքական բարձրաստիճան պատվիրակություն, ԻԻՀ նախագահը Պակիստանի նախագահի պաշտոնական հրավերով մեկնել է Իսլամաբադ։
Այցից առաջ լրագորղների հետ ճեպազրույցում, Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Պակիստանը Հարավային Ասիայի կարևոր երկրներից մեկն է, որը երկարամյա պատմական ու քաղաքակրթական հարաբերություններ ունի Իրանի հետ։
Նա ասել է․ «Քաղաքական և տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային համագործակցությունը միշտ եղել են երկու երկրների ուշադրության կենտրոնում»։
Անդրադառնալով մարդու իրավունքների, պաղեստինյան ճնշված ժողովրդի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության և Պակիստանի ընդհանուր տեսակետին, Ռաիսին պարզաբանել է. «Հարևանության քաղաքականության  և իսլամական և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման քաղաքականության շրջանակում, Իրանը շահագրգռված է Պակիստանի հետ հարաբերությունների խթանմամբ։ Այցի ընթացքում Պակիստանի կառավարության անդամների հետ կքննարկվեն տնտեսական,  առևտրային, էներգետիկ ոլորտների հետ կապված և սահմանային հարցեր»։ 
Ռայիսին նշել է, որ Իրանի ու Պակիստանի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակն այնքան էլ բարձր չէ, որքան քաղաքական հարաբերությունների մակարդակը, հավելելով, որ նախատեսվում է երկու երկրների միջև առևտրի ծավալը հասցնել 10 միլիարդ դոլարի։

Պիտակ