Իրանի նախագահի քննադատությունը միջազգային կազմակերպությունների անգործության՝ աշխարհի արդի խնդիրների լուծման հարցում
ԻԻՀ նախագահը, քննադատելով միջազգային կազմակերպությունների անգործությունը աշխարհի արդի խնդիրների լուծման գործում, ասել է. «Միջազգային կազմակերպությունները, որոնք, ըստ երեւույթին, պաշտպանում են մարդու իրավունքները, կորցրել են իրենց արդյունավետությունը, Անվտանգության խորհուրդը չի անում իր աշխատանքը, իսկ աշխարհի մուսուլմաններն ու ազատախոհ ժողովուրդը՝ իրենց համբերության բաժակը լցվել է»:
Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի հետ համատեղ ասուլիսում ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին նույնպես Իրանի և Պակիստանի հարաբերություններն անխզելի համարեց և ասաց. «Երկու կողմերի միջև կան բազմաթիվ կարողություններ, որ այդ կարողությունների փոխանակումը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրների և ժողովրդի»։
Ռաիսին նաև ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Պակիստանի դիրքորոշումները նույնն է համարել և հավելել. «Երկու երկրներն էլ վճռական են պայքարելու անապահովության և թմրանյութերի կազմակերպված հանցագործությունների դեմ, և դա երկու երկրների ընդհանուր տեսակետն է»։
ԻԻՀ նախագահը նաև ընդգծել է, որ առաջին քայլով երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների մակարդակը կարելի է հասցնել մինչև 10 միլիարդ դոլարի։
Ռաիսին նաև Իրան-Պակիստան սահմանը համարել է հնարավորություն, որը կարելի է օգտագործել երկու ժողովուրդների, հատկապես սահմանապահների բարօրության համար։
Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆը նույնպես այս ասուլիսում հայտարարեց, որ և՛ Իրանը, և՛ Պակիստանն իրենց մտահոգությունն են հայտնել Գազայի ժողովրդի սպանության կապակցությամբ և միաձայն դատապարտել Իսրայելին և խնդրել աշխարհի երկրներին շուտափույթ դադարեցնել այս ռազմական ագրեսիան։ Նա ընդգծել է, որ Պակիստանը չի պայմանավորում իր աջակցությունը Պաղեստինին և կշարունակի համագործակցել Իրանի հետ մինչև Երուսաղեմի մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծումը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Պակիստան կատարած այցի հետ միաժամանակ երկու երկրների իշխանությունները ստորագրել են համագործակցության ութ փաստաթուղթ՝ առևտրի, գիտության և տեխնիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի և իրավական ու դատական հարցերի տարբեր ոլորտներում: