Իրանը պատրաստ է անխափան էլեկտրաէներգիա մատակարարել տարածաշրջանի երկրներին
https://parstoday.ir/hy/news/iran-i217174-Իրանը_պատրաստ_է_անխափան_էլեկտրաէներգիա_մատակարարել_տարածաշրջանի_երկրներին
Իրանի ծրագրային-բյուջետային կազմակերպության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն ասել է. «Չնայած դաժան պատժամիջոցներին, Իրանը պատրաստ է անխափան էլեկտրաէներգիա մատակարարել տարածաշրջանի երկրներին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2024 08:30 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է անխափան էլեկտրաէներգիա մատակարարել տարածաշրջանի երկրներին

Իրանի ծրագրային-բյուջետային կազմակերպության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն ասել է. «Չնայած դաժան պատժամիջոցներին, Իրանը պատրաստ է անխափան էլեկտրաէներգիա մատակարարել տարածաշրջանի երկրներին»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 80-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով Բանգկոկ կատարած այցի շրջանակում, Դավուդ Մանզուրը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ  և ESCAP -ի գործադիր տնօրեն Ալիս Ջաբանայի հետ։

Հանդիպմանն ընդգծելով երկրների զարգացման հարցում այնպիսի կառույցների դերն ինչպիսին է ESCAP-ը, Դավուդ Մանզուրը նշել է․ «Կարևոր է օգտագործել ՄԱԿ-ի տարբեր կառույցների կարողությունները՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու, միջանցքների նախագծերն ավարտին հասցնելու և երաշտի դեմ պայքարելու համար»։

Կարևորելով ESCAP-ի այս տարվա հանդիպման թեման, Մանզուրն ընդգծել է համաշխարհային տնտեսության ապագայում թվային տնտեսության դերի մեծացման անհրաժեշտությունը, հավելելով. «Իրանը շահագրգռված է կայուն զարգացման ճանապարհին օգտագործել ՄԱԿ-ի բոլոր կարողությունները և պատրաստ է համագործակցել թվայնացման ոլորտում»։

Անդրադառնալով աշխարհի կարևորագույն մարտահրավերներից համարվող ջրային ռեսուրսների սակավությանը, նա հավելել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում»։

«Աղետների դեմ պայքարը՝ կայուն զարգացման հասնելու նպատակով»  թեմայով հանդիպմանն ընդգծելով, որ  Իրանը կարևոր քայլեր է արել՝  աղետների ռիսկի և դրա հետ կապված խնդիրների արդյունավետ նվազեցման խնդիրն ազգային, տեղական և ոլորտային պլանավորման և բյուջետավորման կառավարման հարցերում ներառելու ուղղությամբ, Մանզուրը հավելել է․ «2023 թվականին տարերային աղետների թիվն ու ուժգնությունն աճել է, ինչը վկայում է նոր պայմաններին հարմարվելու գործիքակազմի կիրառման անհրաժեշտության մասին»։