Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում  լարվածության հիմնական պատճառն է
https://parstoday.ir/hy/news/iran-i217218-Ամիր_Աբդոլլահյան._Սիոնիստական_ռեժիմը_տարածաշրջանում_լարվածության_հիմնական_պատճառն_է
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Պորտուգալիայի ԱԳ նախարար Պաուլո Ռանգելը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, հատկապես Պաղեստինի զարգացումները։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2024 06:47 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում  լարվածության հիմնական պատճառն է

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Պորտուգալիայի ԱԳ նախարար Պաուլո Ռանգելը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, հատկապես Պաղեստինի զարգացումները։ 

Ամիր Աբդոլլահյանը շնորհավորել է Պորտուգալիայում նոր կառավարության ձևավորման կապակցությամբ, և անդրադառնալով երկու երկրների երկարամյա հարաբերություններին,   ընդգծել Գազայում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը դադարեցնելու և ճնշված Պաղեստինի ժողովրդի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը։
Պաուլո Ռանգելն ընդգծելով Գազայում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն ասել է․ «Պորտուգալիայի կառավարությունն աջակցում է Պաղեստինի անկախ կառավարության ձևավորմանը և տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ է անում ջանքեր գործադրել՝  նվազեցնելու լարվածությունը Արևմտյան Ասիայում»:
 Կողմերը քննարկել են նաև պորտուգալական դրոշով լողացող իսրայելական նավի բռնագրավման հետ կապված հարցեր։ 
Աբդոլլահյանն ասել է․ «Իրանը կարևորում է նավի անձնակազմի ազատ արձակումը մարդասիրական տեսանկյունից և Թեհրանում նրանց դեսպաններին  տեղեկացրել է   հյուպատոսական ծառայություններին հասանելիության, ազատ արձակման և արտահանձման մասին»։