Չինաստանն աջակցում է Իսրայելի հարձակմանն Իրանի պատասխանի իրավունքին
Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է․ «Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի խախտում էր և Պեկինը պաշտպանում է պատասխան գործողություն իրականացնելու Իրանի իրավունքը»։
Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ՝ ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Քարայի Աշտիանին, Աստանայում կայացած ՇՀԿ պաշտպանության նախարարների 21-րդ նիստի շրջանակներում, հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունի հետ:
Ամիր Աշտիանին, շնորհակալություն հայտնելով Չինաստանին՝ տարածաշրջանային զարգացումների կապակցությամբ արտահայտած դիրքորոշման , հատկապես Դամասկոսում ԻԻՀ դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը դատապարտելու համար, ասել է․ «Տարածաշրջանում վերջին լարվածությունը և Գազայում տիրող անմխիթար պայմանները ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների և մանկասպան իսրայելական ռեժիմին աջակցելու արդյունքն են»։
Անդրադառնալով ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Չինաստան կատարած այցի շրջանակում երկու կողմերի միջև համապարփակ համագործակցության ծրագրի ստորագրմանը, Աշտիանին հավելել է. «Տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կողմերի ավելի մեծ համագործակցություն և մերձեցում»։
Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը դատապարտել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումը և անդրադարձել Արևմտյան Ասիայի զարգացումներին։
Նա ԻԻՀ պաշտպանության նախարարին հրավիրել է մասնակցել Պեկինի անվտանգության համաժողովին և ընդգծել երկու երկրների միջև պաշտպանական և ռազմական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։