Ապրիլ 30, 2024 11:43 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության հիմնադիր՝ հոգելույս Իմամ Խոմեյնին
    Իսլամական հեղափոխության հիմնադիր՝ հոգելույս Իմամ Խոմեյնին

Շահի ռեժիմի տապալումը և Իրանում Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իսլամական համակարգի իշխանության հաստատումն ամենալուրջ մահացու հարվածն էր, որը լրջորեն վտանգեց սիոնիստների ծավալապաշտական նկրտումները։

Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը հանգեցրեց մուսուլմանների հակասիոնիստական ​​պայքարի սրմանը եւ փոխեց պաղեստինցիների պայքարի ընթացքը։
Շահի ռեժիմը համարվում էր Արեւմուտքի եւ Իսրայելի ուժեղ դաշնակիցը Արեւմտյան Ասիայի զգայուն տարածաշրջանում:
Շահի օրոք Իրանը մեծ քանակությամբ իսրայելական արտադրանքների ներմուծման շուկա էր, ինչը զարկ տվեց օկուպացիոն ռեժիմի տնտեսությանը, իսկ մյուս կողմից՝ շահը շտապեց օգնել այս ռեժիմին՝ արտահանելով և մատակարարելով Իսրայելին անհրաժեշտ նավթը։ Այդպիսով Իրանի նավթը Իսրայելի տնտեսական և արդյունաբերական համալիրում դառնում էր զենք ու զինամթերք, որը հարվածում էր պաղեստինցիների կրծքին։
Իրանը դարձել էր իսրայելական լրտեսական գործողությունների և տարածաշրջանում արաբների վերահսկողության բազան։

Իսրայելի հետ շահի գաղտնի և բացահայտ հարաբերությունների բացահայտումը և մուսուլմանների ընդհանուր թշնամուն շահի ռեժիմի անվերապահ օգնությանը հակադրվելը Իմամ Խոմեյնիի ապստամբության դրդապատճառներից մեկն էր, որի մասին մեծարգո առաջնորդն ասել է․

«Պատճառներից մեկը, որ մեզ կանգնացրեց շահի ռեժիմի դեմ, նրա օգնությունն էր Իսրայելին։ Ես իմ խոսքերում միշտ ասել եմ, որ շահը հենց սկզբից համագործակցել է Իսրայելի հետ և երբ Իսրայելի և մահմեդականների միջև պատերազմը հասավ իր գագաթնակետին, շահը կողոպտեց մուսուլմանների նավթը և տվեց Իսրայելին։ Եվ սա  թագավորին ընդդիմանալու իմ պատճառներից մեկն էր»։

Շահի ռեժիմի տապալումը և Իրանում Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իսլամական համակարգի իշխանության հաստատումն ամենալուրջ մահացու հարվածն էր, որը լրջորեն վտանգեց սիոնիստների ծավալապաշտական նկրտումները։

Իսլամական հեղափոխության և նրա ղեկավարության ուղերձի ազդեցությունը հասարակական կարծիքի վրա այնքան մեծ էր, որ երբ Անվար Սադաթը ստորագրեց փոխզիջման պայմանագիրը Քեմփ Դեյվիդում, Եգիպտոսի կառավարությունը հեռացվեց արաբական պետությունների շրջանակից և նույնիսկ արաբական ռեակցիոն ռեժիմների խմբից և դարձավ ամբողջովին մեկուսացված։

Երուսաղեմը բռնազավթող ռեժիմի գլխավոր աջակիցներ՝ ԱՄՆ-ը և եվրոպական կառավարությունները Իմամ Խոմեյնիի շարժմանը դիմակայելիս իրենց կրած պարտության դառը փորձով համախմբվեցին Իրանի իսլամական հեղափոխությունն իրենց վերահսկողության տակ առնելու և իրավիճակը փոխելու համար, և այսպիսով նրանք համաքայլ դարձան իրենց արևելյան մրցակցի հետ (նախկին Խորհրդային Միություն), և այս մոտեցումն առավել ի հայտ եկավ Իրանի տարածքը գրավելու համար Սադամին դրդելու և իսլամական նորաստեղծ հանրապետության դեմ երկարատև պատերազմի ողջ ընթացքում։

Պարտադրյալ պատերազմը սկսվեց Իրանը զավթելու և մասնատելու, և Իսլամական հեղափոխությունը ոչնչացնելու նպատակով և Իսլամական Հանրապետության համակարգը, որը վճռական էր առաջատար դեր ստանձնել աշխարհում ճնշված ժողովուրդների թշնամիների դեմ պայքարում և իրականացնելու «Այսօր Իրանն, իսկ վաղը Պաղեստինը» կարգախոսը, հարկադրեց ներքաշվել անցանկալի պատերազմի թատերաբեմ՝ պաշտպանելու իր հեղափոխության գոյությունը։ Պատերազմ, որը, ըստ արևմտյան և արևելյան երկրների ղեկավարների խոստովանության, առաջացել էր  իսլամական հեղափոխության հարցն ավարտին հասցնելու համար և ստիպել մահմեդական ազգերին հուսահատվել ապստամբության և հեղափոխության գաղափարից: Այդպիսով Սադդամը մուսուլմանների թշնամիների դրդմամբ ու աջակցությամբ իրականացրեց դառն ու երկար միջադեպ, որը Իմամ Խոմեյնին հիշում է այսպես.

«Ցավալին այն է, որ գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ը, խաբելով Սադդամին, մեր երկիր ներխուժելու համար, Իրանի հզոր կառավարությանը ստիպեցին զբաղվել իր երկրի պաշտպանությամբ, որպեսզի թույլ տան Իսրայելի զավթիչ ռեժիմին իրականացնել իր չար ծրագիրը՝ այն է ձևավորել մեծ Իսրայելը Նեղոսից մինչև Եփրատ»:

Իմամ Խոմեյնին շահի բռնապետական համակարգի հզորության գագաթնակետում, քողազերծեց Իսրայելի և շահի ռեժիմի գաղտնի հարաբերությունները և լրջորեն հետևում էր իսլամ աշխարհի համար վտանգ ներկայացնող Իսրայելին դիմակայելու հարցին։ 

Իմամ Խոմեյնին առաջին օրինակելի հեղինակությունն էր և կրոնական մեծ առաջնորդը, ով թույլատրեց աջակցել պաղեստինցի մարտիկներին՝ կրոնական նվիրատվությունների միջոցով: Նա հենց սկզբից Իսրայելի դեմ պայքարի իսլամական և կրոնական ասպեկտը ներկայացրեց որպես պաղեստինյան ճնշված ազգին մոբիլիզացնելու և նրանց նկատմամբ իսլամական ումմայի աջակցությունը շահելու համար։ Իսկ այլ ուղիների որդեգրումը, ինչպիսիք են արաբներին և ազգայնական մոտեցումներին և այլ ներմուծված ու ոչ իսլամական գաղափարախոսություններին ապավինելը, համարում էր շեղում Երուսաղեմի ազատագրման պայքարի ճանապարհից։

Նա լիովին տեղյակ էր իսլամական աշխարհի ներքին խնդիրների մասին, ներառյալ իսլամական երկրների որոշ ղեկավարների թուլությունն ու անկարողությունը կամ կախվածությունը: Հետևաբար, նա կարևորում էր իսլամական աշխարհի իրազեկվածությունը, որը բխում է ումմայի գաղափարական և հավատքի ու մշակույթի ընդհանուր սկզբունքներից և կարևորում էր նաև դավանական տարաձայնություններից խուսափելը և կոչ էր անում իսլամական պետությունների ղեկավարներին հետևել այս կետերին։
Իմամ Խոմեյնին համոզված էր, որ քանի դեռ կառավարությունները համահունչ են մուսուլմանների այս ողջախոհությանը և կամքին, նրանք արժանապատվությամբ կառաջնորդեն այս պայքարը, հակառակ դեպքում մուսուլմանները նրանց հետ պետք է վարվեն այնպես, ինչպես Իրանի մուսուլման ժողովուրդը վարվեց շահի նկատմամբ։

Այժմ ներկայացնում ենք Պաղեստինի հարցի և սիոնիստ թշնամուն դիմակայելու Իմամ Խոմեյնիի մոտեցման որոշ կողմերը։

Ամերիկայի և Իսրայելի դեմ նավթային մարտավարություն կիրառելու անհրաժեշտությունը

16.8.1352 թվականի Ռամադան պատերազմի կապակցությամբ իսլամական երկրներին ու ազգերին ուղղված ուղերձում նա գրել է.

«Նավթով հարուստ իսլամական երկրների կառավարությունները պետք է օգտագործեն իրենց ունեցած նավթը և այլ ռեսուրսները որպես մարտավարություն Իսրայելի և գաղութատերերի դեմ և զերծ մնան նավթ վաճառելուց այն կառավարություններին, որոնք օգնում են Իսրայելին»:

Պաղեստինի ազատագրումը կախված է իսլամական ինքնության վերականգնումից

«Մինչև մենք չվերադառնանք իսլամ. մինչ  չվերադառնանք Աստծո մարգարեի իսլամին, մեր խնդիրներն իրենց տեղում կմնան, ոչ կկարողանանք լուծել Պաղեստինի հարցը և ոչ էլ Աֆղանստանի և այլ վայրերի․․․»:

Մեծ Իսրայելի քարտեզի շարունակաբար բացահայտում

Իսրայելի խորհրդարանի հիմնական կարգախոսն էր՝ «Իսրայել, քո սահմանները Նեղոսից մինչև Եփրատ են»․ Եվ այս կարգախոսը հնչել է Իսրայելի թուլության տարիներին, երբ օկուպանտներն ունեին փոքրաթիվ բնակչություն ու հզորություն, և ակնհայտ է, որ նրանք կփորձեն իրականացնել այն, երբ իշխանության ղեկին լինեն։

Իմամ Խոմեյնին բազմիցս մատնանշել է Իսրայելի ծավալապաշտության վտանգը և ներկա սահմաններով չբավարարվելը և նշել, որ Իսրայելի կողմից այդ նպատակի ցանկացած ժխտում կամ քողարկում միայն հասարակական կարծիքը խաբելու և քայլ առ քայլ քաղաքականությունից օգտվելու նպատակով է։ 

 Հրեաներին սիոնիզմից առանձնացնելը

Մենք գիտենք, որ սիոնիզմը հավակնոտ, ռասիստական ​​և գաղութատիրական իդեալներով քաղաքական երևույթ է, որը հրեական կրոնի քողի տակ կրում է կրոնական ասպեկտ և փորձում է հետապնդել իր նպատակները՝ որպես հրեա ժողովրդի փրկիչ։
Բայց գաղտնիք չէ, որ աշխարհի հրեաների ռասայական միասնության պնդումը ներկայացնում են սիոնիստները, ովքեր ցանկանում են արդարացնել պաղեստինյան հողի յուրացումը և բռնագրավված հողերում իրենց հանցագործությունները։
Եվ ակնհայտ է, որ այս պատմության իրականացնողն սկզբում բրիտանական գաղութատիրությունն էր, իսկ այժմ այն ​​իր տեղը զիջել է Սպիտակ տան պետական ​​այրերին, և կասկած չկա, որ Արևմուտքի նոր գաղութատիրությունը մտածում է միայն իր գաղութատիրական շահերի մասին։
Իմամ Խոմեյնին, իմանալով այս փաստերը, միշտ դեմ է կանգնել այս հնարքին՝ առանձնացնելով հրեական հարցը սիոնիզմից և կեղծ դիմակը հանել է նրանց դեմքերից, ովքեր պնդում են, որ պաշտպանում են հուդայականությունը և սիոնիզմը ներկայացրել է որպես քաղաքական ուղղություն, որը հակասում է կրոնի սկզբունքին և մարգարեների աստվածային նպատակներին:

Միասնությունը Պաղեստինի փրկության ճանապարհ

Իմամ Խոմեյնին խայտառակություն է համարել փոքրաթիվ սիոնիստների իշխանությունն աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների վրա և ասել է.

«Ինչու՞ պետք է մի երկիր, որն ունի ամեն ինչ և ունի ամեն տեսակ իշխանություն, Իսրայելն այդ մի քանի հոգով գա և իշխի նրանց վրա։ Ինչու՞ պետք է այդպես լինի: Ազգերն առանձնացված են միմյանցից, և առանձնացված են կառավարություններից, և կառավարություններն առանձնացած են միմյանցից, և մեկ միլիարդ մահմեդական բնակչություն նստած է իր ողջ տեխնիկայով, և Իսրայելը այդ հանցագործությունները կատարում է Լիբանանի և Պաղեստինի նկատմամբ»:

Սիոնիզմի դեմ ազգերի ապստամբության անհրաժեշտությունը և ԱՄՆ-ից կախված չլինելը

Հոգելույս Իմամ Խոմեյնին իրանական 1960 թվականի ազար ամսի 25-ին,  դատական համակարգի աշխատակիցների և ​​պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ մատնանշեց, որ Միացյալ Նահանգների հետ կապված մահմեդական կառավարությունները մուսուլմանների հիմնական խնդիրների աղբյուրն են և ասաց.

«Մուսուլմանները չպետք է նստեն, որպեսզի իրենց կառավարությունները գործեն իրենց փոխարեն և փրկեն իսլամը սիոնիզմի ձեռքից: Չպետք է թույլ տան, որ միջազգային կազմակերպությունները աշխատեն նրանց օգտին։ Ազգերն իրենք պետք է ընդվզեն Իսրայելի դեմ։ Ազգերն իրենք պետք է ոտքի կանգնեն և ստիպեն սեփական կառավարություններին կանգնել Իսրայելի դեմ և չբավարարվեն միայն դատապարտելով։
Նրանք, ովքեր եղբայրություն ունեն Իսրայելի հետ, նրանք նույնպես դատապարտում են Իսրայելին, բայց դատապարտում, որն առերես  լուրջ է, բայց իրականում կատակ:
Եթե ​​մուսուլմանները նստեն ու թողնեն, որ Ամերիկան կամ Ամերիկայի դրածոներն աշխատեն իրենց համար, այս քարավանը հավիտյան կաղելու է»:

Հղումներ:

Պաղեստինը Իմամ Խոմեյնիի տեսակետից, թեմատիկ աշխատությունների բացատրություն, գիրք 4, ներածություն.

Իմամ Խոմեյնիի Սահիֆան, ելույթների ժողովածու