Մեկնաբանություն-Ինչո՞ւ են որոշ ամերիկացի պաշտոնյաներ միտումնավոր ձգտում նվաստացնել Ճապոնիային
(last modified Thu, 16 May 2024 14:30:40 GMT )
Մայիս 16, 2024 18:00 Asia/Tehran
  • Ինչո՞ւ են որոշ ամերիկացի պաշտոնյաներ միտումնավոր ձգտում նվաստացնել Ճապոնիային
    Ինչո՞ւ են որոշ ամերիկացի պաշտոնյաներ միտումնավոր ձգտում նվաստացնել Ճապոնիային

1945 թվականի օգոստոսին Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության արդարացման  վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների վերջին հայտարարությունների հետևանքով Ճապոնիայում աճում են մտահոգությունները: Տոկիոն, որը դեմ է միջուկային զենքի կիրառման հետ կապված մեկնաբանություններին, իր դիրքորոշումը հայտնել է Վաշինգտոնին, սակայն նրան չի հաջողվել այս հարցի վերաբերյալ  գրավել ամերիկացի պաշտոնյաների ուշադրությունը։

ԱՄՆ-ի հայտնի հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ պաշտպանել է Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները։ Այդ հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Գրեհեմը խոսել է պաղեստինցիների իրավիճակի դիմաց Իսրայելին աջակցելու մասին: Հեռուստատեսային եթերում  նա ճիշտ որոշում համարեց ատոմային ռմբակոծությունները, որոնց ժամանակ անմեղ ճապոնացիները կոտորվեցին ամերիկացիների կողմից։ Գրեհեմը դարձյալ դիմելով ամերիկացի պատերազմ հրահրող պատմաբանների խաբուսիկ փաստարկին,ասել է,որ պատերազմը չէր դադարի, եթե մենք այդքան շատ չսպանեինք։ 

Իհարկե, Ճապոնիայի քաղաքացիներին կոտորելուց հետո, Միացյալ Նահանգները չդադարեցրեց պատերազմն ու սպանությունները աշխարհում, ինչպիսիք են Վիետնամում, Կամբոջայում, Լիբիայում, Իրաքում, Աֆղանստանում և այլ երկրներում իրականացված սպանությունները: Հետևաբար, թվում է, որ այս փաստարկը միայն օգտագործվում է ճապոնացիներին և աշխարհի այլ մարդկանց խաբելու համար։ 

Գրեհեմը Սենատի Հատկացումների հանձնաժողովի նիստում նաեւ ընդգծել է Իսրայելին հզոր զենք տրամադրելու անհրաժեշտությունը:

Ճապոնիայի կաբինետի քարտուղար Յոշիմասա Հայաշին այդ  հայտարարությունները «շատ ցավալի»: է որակել։ Նա ասել է. «Ատոմային ռմբակոծությունները խլեցին բազմաթիվ կյանքեր, պատճառեցին աննկարագրելի տառապանքներ, ներառյալ հիվանդություններ, և ստեղծեցին մարդկային շատ ողբալի վիճակ»:

Թույլ արձագանքելով, Ճապոնիայի կառավարությունը պարզապես տեղեկացրեց ԱՄՆ կառավարությանը և Գրեհեմի գրասենյակին, որ միջուկային զենքի օգտագործումը չի համապատասխանում միջազգային իրավունքի ոգուն։

Ցավոք, ճապոնացի պատմաբաններն ու լրատվամիջոցները բավարար ջանքեր չեն գործադրել գլոբալ մակարդակում ատոմային ռմբակոծությունների իրողությունների վերաբերյալ ավելի ճշգրիտ պատկերացում  տարածելու համար:

Նաև, չնայած Ճապոնիայի կողմից բարձր մակարդակի համագործակցությանը և Միացյալ Նահանգներին ենթարկելուն, Բայդենը մայիսի 1-ին Ճապոնիային, Չինաստանին և Ռուսաստանին անվանեց «այլատյացներ», ինչը առաջացրեց Տոկիոյի կառավարության ոչ այնքան բուռն բողոքը:

Թվում է, թե որոշ ամերիկացի սենատորներ, հատկապես նրանք, ինչպիսին Լինդսի Գրեհեմն է, միտումնավոր ձգտում են նվաստացնել Ճապոնիային, որպեսզի հնարավոր լինի ամրապնդել ԱՄՆ-ի քաղաքական և գաղափարական դիրքերը և պահպանել ԱՄՆ-ի հոգեբանական գերակայությունը ճապոնիայի  կառավարության և  ժողովրդի նկատմամբ: Եվ այս բոլորը Ճապոնիայի ժողովրդին հիշեցնում են  պատմության դառը հուշերը։ 

Աշխարհի համար իհարկե տարօրինակն այն է, թե ինչու Ճապոնիայի  ղեկավարներն ունենալով մեծ պատմություն, խելացի  ժողովուրդ և  մեծ կարողություններ, չեն ցանկանում դուրս գալ գաղութային Արևմուտքի հոգեբանական և քաղաքական գերիշխանությունից և չեն ցանկանում ստորադաս դիրքում լինելու փոխարեն համաշխարհային հավասարումներում ստանձնել որոշիչ հասարակության դեր և  դիմակայելով իմպերիալիզմին նպաստել  ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը։