Ամերիկայում պաղեստինամետ ուսանողների ճնշումը ազատության սահմանափակում է․Քանանի
(last modified Tue, 30 Apr 2024 13:32:22 GMT )
Ապրիլ 30, 2024 17:02 Asia/Tehran
  • Ամերիկայում պաղեստինամետ ուսանողների ճնշումը ազատության սահմանափակում է․Քանանի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Պաղեստինին աջակցող բողոքի շարժման  ընթացքում ամերիկացի ուսանողների ձերբակալությունը որակել է որպես «ազատության սահմանափակում Ամերիկայում»։

Նասեր Քանանի Չաֆին «X»-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Գազային աջակցող ուսանողական ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից հարյուրավոր ցուցարարների ձերբակալության կապակցությամբ ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակված լուրերին,ոստիկանության այդ քայլը որակել  է,«ազատության սահմանափակում Ամերիկայում»։
ABC Arizona-ի  փոխանցմամբ՝ ապրիլի 18-ին Նյու Յորքի ոստիկանությունը Կոլումբիայի համալսարանում  ցուցարարների ձերբակալմամբ ԱՄՆ-ում ձերբակալվածների թիվը հասել է 1000-ի:
Այս ձերբակալությունները պատճառ են դարձել, որ ամերիկյան բազմաթիվ համալսարանների ուսանողներ միանան պաղեստինամետ բողոքի ցույցերին և ճամբարներ հիմնել Գազային աջակցելու համար: