Մայիս 01, 2024 11:41 Asia/Tehran
  • Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենը և մի խումբ դասախոսներ, այցելել են Սպահանի արվեստի համալսարան

Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենը և մի խումբ դասախոսներ, այցելել են Սպահանի արվեստի համալսարան։

Լեռնիկ Պետրոսյանը, ակադեմիական ֆակուլտետի ղեկավար Ալյոշա Մկրտչյանը և համալսարնի միջազգային կապերի պատասխանատու Քրիստինա Մակարյանը Սպահանի համալսարանի կենտրոնական մասնաշենքում հանդիպել են այս համալսարանի դասախոսների և Սպահանի թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպմանը քննարկվել է երկու համալսարանների միջև միջազգային մակարդակով գիտական և գեղարվեստական համագործակցության հնարավորությունը։ Իրանական կողմն ընդգծել է, որ պատրաստ է ընդունել արվեստով հետաքրքրված հայ ուսանողներին։ 

Հայկական պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղա թաղամասի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և հանդիպել սպահանաբնակ մի խումբ հայերի հետ։