Իրանահայ պատգամավոր․ Իսրայելի կործանումը մոտ է
https://parstoday.ir/hy/news/iran-i217414-Իրանահայ_պատգամավոր_Իսրայելի_կործանումը_մոտ_է
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը փորձում է Երուսաղեմի հայերին սպառնալիքների միջոցով ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից, որպեսզի Պաղեստինում իր կատարած ոճրագործություններին զուգահեռ, տիրանա նաև նրանց հողերին։ Իսկ արդյունքը լինում է այն, որ ազատախոհներն արթնանում են։ Ինչպես ասում է գերագույն առաջնորդը, Սիոնիստական ռեժիմի կործանման հետհաշվարկը սկսվել է։ Եվ այդ օրը հեռու չէ»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 01, 2024 17:41 Asia/Tehran
  • Իրանահայ պատգամավոր․ Իսրայելի կործանումը մոտ է

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը փորձում է Երուսաղեմի հայերին սպառնալիքների միջոցով ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից, որպեսզի Պաղեստինում իր կատարած ոճրագործություններին զուգահեռ, տիրանա նաև նրանց հողերին։ Իսկ արդյունքը լինում է այն, որ ազատախոհներն արթնանում են։ Ինչպես ասում է գերագույն առաջնորդը, Սիոնիստական ռեժիմի կործանման հետհաշվարկը սկսվել է։ Եվ այդ օրը հեռու չէ»։

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով արևմտյան երկրներում մեկնարկած՝ Պաղեստինում Իսրայելի ոճրագործությունների դեմ բողոքի շարժմանը, Շահվերդյանն ասել է․ «Համալսարանականների բողոքը տեղին է։ Նրանք բողոքում են տարածաշրջանում իրենց կառավարությունների միջամտության  և օկուպանտ ռեժիմին աջակցության դեմ։ Սակայն արևմտայն կառավարությունները չեն հանդուրժում բողոքի ցույցերը, չնայած որ իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպան»։ 

Պատգամավորի խոսքով․ «Արևմուտքը հայտարարում է, թե աջակցում է  արդարության հաստատմանը, մարդու իրավունքներին և տարբեր էթնիկ, սեռական ու կրոնական խմբերին: Սակայն ելնելով սեփական շահերից, ռազմական աջակցություն է ցուցաբերում Իսրայելին և օրինականացնում Պաղեստինում ռեժիմի ոճրագործությունները»։ 

Շահվերդյանը հավելել է․ «Աշսօր ամբողջ աշխարհում, արևելքից արևմուտք, ազատախոհները բողոքում են Իսրայելի կատարած հանցագործությունների դեմ»։