Մայիս 02, 2024 16:51 Asia/Tehran
  • Աշխարհի վոլեյբոլի աշակերտական մրցումների չեմպիոնները լուսանկարվել են Իմամ Խամենեիի հետ
    Աշխարհի վոլեյբոլի աշակերտական մրցումների չեմպիոնները լուսանկարվել են Իմամ Խամենեիի հետ

Աշխարհի առաջնությունում հաղթելուց և Իրան վերադառնալուց հետո իրանցի վոլեյբոլիստներն այցելել են այաթոլլահ Խամենեիին և լուսանկարվել նրա հետ։

Իրանի աշակերտական վոլեյբոլի ազգային հավաքականը, որը վերջերս դարձավ Սերբիայում կայացած վոլեյբոլի աշխարհի առաջնության չեմպիոն, չորեքշաբթի առավոտյան (01․05․2024) հանդիպել ու զրուցել են Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ և լուսանկարվել նրա հետ։

Այս թիմը, որը մասնակցել է այս մրցույթին նահատակ Հաջ Մոհամմադռեզա Զահեդիի անունով, յոթ անընդմեջ հաղթանակներով կարողացել է զբաղեցնել աշխարհի առաջին հորիզոնականը։ 

Նշենք,որ Հաջ Մոհամմադռեզա Զահեդին Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակներից էր։