Իրանական «Փարասթու» ներկայացումը՝ Թունիսի փառատոնի Դիմադրության մրցանակի դափնեկիր
https://parstoday.ir/hy/news/iran-i217480-Իրանական_Փարասթու_ներկայացումը_Թունիսի_փառատոնի_Դիմադրության_մրցանակի_դափնեկիր
Իրանական «Փարասթու» ներկայացումն արժանացել է Թունիսում անցկացվող մոնոդրամայի միջազգային 6-րդ փառատոնի Դիմադրության բաժնի ժյուրիի հատուկ մրցանակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2024 08:20 Asia/Tehran
  • Իրանական  «Փարասթու» ներկայացումը՝ Թունիսի փառատոնի Դիմադրության մրցանակի դափնեկիր

Իրանական «Փարասթու» ներկայացումն արժանացել է Թունիսում անցկացվող մոնոդրամայի միջազգային 6-րդ փառատոնի Դիմադրության բաժնի ժյուրիի հատուկ մրցանակին։

Ռեժիսոր Շիմա Փուրշամուդիի ներկայացումը բեմադրվել է  Թունիսի մոնոդրամայի միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում: Պիեսը գրել է Մասուդ Ահմադին, իսկ դերասանն ու ռեժիսորը Շիմա Փուրշամուդին է:

Ներկայացումը պատմում է հղի կնոջ մասին, ով պատերազմի ժամանակ միայնակ փորձում է արտագաղթել։ Նրա անունը Փարասթու է, ինչը նշանակում է գաղթ։

Ապրիլի 27-ից մայիսի 1-ը Թունիսում կայացել է մոնոդրամայի միջազգային 6-րդ փառատոնը։