Իրանական «Փարասթու» ներկայացումը՝ Թունիսի փառատոնի Դիմադրության մրցանակի դափնեկիր
Մայիս 03, 2024 08:20 Asia/Tehran
Իրանական «Փարասթու» ներկայացումն արժանացել է Թունիսում անցկացվող մոնոդրամայի միջազգային 6-րդ փառատոնի Դիմադրության բաժնի ժյուրիի հատուկ մրցանակին։
Ռեժիսոր Շիմա Փուրշամուդիի ներկայացումը բեմադրվել է Թունիսի մոնոդրամայի միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում: Պիեսը գրել է Մասուդ Ահմադին, իսկ դերասանն ու ռեժիսորը Շիմա Փուրշամուդին է:
Ներկայացումը պատմում է հղի կնոջ մասին, ով պատերազմի ժամանակ միայնակ փորձում է արտագաղթել։ Նրա անունը Փարասթու է, ինչը նշանակում է գաղթ։
Ապրիլի 27-ից մայիսի 1-ը Թունիսում կայացել է մոնոդրամայի միջազգային 6-րդ փառատոնը։
Պիտակ