Մայիս 04, 2024 11:23 Asia/Tehran

Գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Գամբիայի մայրաքաղաք Բանջուլ՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ երկօրյա գագաթաժողովն անցկացվում է «Կայուն զարգացման շուրջ երկխոսության միջոցով միասնության և համերաշխության խթանում» խորագրով։ Գագաթաժողովի շրջանակում քննարկվելու են  իսլամական աշխարհի  խնդիրներն ու մարտահրավերները, հատկապես Պաղեստինի խնդրը և Գազայի հատվածի ներկա իրավիճակը։

Նիստի ընթացքում, ԱԳ նախարարների խորհրդի նիստին, այնուհետև՝ գագաթնաժողովին կներկայացվի  երեք փաստաթուղթ, այդ թվում՝  Պաղեստինի բանաձևի նախագիծը, Բանջուլի հայտարարության նախագիծը և գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի նախագիծը։

Նիստում ունեցած ելույթում, Ամիր Աբդոլլահյանը կներկայացնի Իրանի  դիրքորոշումներն իսլամական աշխարհի, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, հատկապես Գազայի պատերազմի վերաբերյալ։ 

Գագաթաժողովի շրջանակներում Աբդոլլահյանը կհանդիպի նաև իսլամական երկրների պաշտոնյաների հետ։

 

Պիտակ