Մայիս 04, 2024 16:35 Asia/Tehran
  • Տեխնոլոգիայից մինչև գյուղատնտեսություն և շինարարություն․ Իրանի արտահանումները և ենթակառուցվածքային ծառայությունները դեպի  աֆրիկյան 39 երկրներ

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի պալատի Առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակը հայտնել է իրանական օրացույցով՝ անցած տարի, 1402 թվականին իրանական ապրանքներ դեպի աֆրիկյան 39 երկրներ արտահանման մասին։

Իրան-Աֆրիկա Երկրորդ միջազգային նստաշրջանի կայացման հետ միաժամանակ,Սեյյեդ Ռուհոլլահ Լաթիֆին հայտարարելով, որ այս մայրցամաքն ունենալով 1,3 միլիարդ բնակչություն  և 54 երկիր մեծ հնարավորություն է առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում, հավելեց,-

   Իրանը կարող է բավարարել այս մայրցամաքի կարիքները էներգետիկայի, տեխնոլոգիաների և գյուղատնտեսական արտադրանքի արտադրության մեջ մեքենայացման , ներդրումների և ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման , այդ թվում հանքերի, ամբարտակների, ճանապարհաշինական և շինարարական նախագծերի, նավթավերամշակման գործարանների հիմնանորոգման և գազի արդյունահանման ոլորտներում։ 

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի պալատի  Առևտրի զարգացման հանձնաժողովի  խոսնակն այնուհետև  անդրադառնալով 1402 թվականին դեպի աֆրիկյան մայրցամաք Իրանի արտահանումների բազմազանությանը, ասել է,-

     Այս տարի Իրանի արտահանումը դեպի այս մայրցամաքի արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ առանձնահատուկ կերպով զարգացավ, և այս մայրցամաքի 39 երկրներ  իրանական ապրանքների արտահանման ուղղությունն էին:

Լաթիֆին նաև հայտնելով  1402 թվականին դեպի աֆրիկյան երկրներ՝  Ալժիր, Եգիպտոս, Լիբիա, Թունիս, Ջիբութի և Մարոկկո  Իրանի արտահանման աճի մասին, նշել է, որ վերոնշյալ թվականին Գանան  173,5 միլիոն դոլար, Հարավային  Աֆրիկան՝ 145 միլիոն դոլար, Տանզանիան՝ 92,8 միլիոն դոլար, Քենիան՝ 48,7 մլն դոլար, Նիգերիան՝ 48 մլն դոլար, Մոզամբիկը՝ 47,1 մլն դոլար և Սոմալին՝ 33,3 մլն դոլար գնումներ անելով Իրանից,  համարվել են իրանական ապրանքների ուղղակի արտահանման առաջին յոթ ուղղությունները։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին անցած ուրբաթ օրը Իրան-Աֆրիկա երկրորդ միջազգային հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Թեհրանում աֆրիկյան ավելի քան 30 երկրների տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, նշելով, որ Աֆրիկայի հետ համագործակցությունը  կարևորվել է լուսահոգի Իմամ Խոմեյնիի, ինչու չէ  նաև Իմամ Խամենեիի կողմից,  ասել է,-

Արևմուտքցիներն Աֆրիկան ​​իրենց համար են ուզում, իսկ մենք՝ Աֆրիկայի համար:

Արևմուտքցիներն Աֆրիկան ​​իրենց համար են ուզում, իսկ մենք՝ Աֆրիկայի համար: