Մայիս 05, 2024 17:23 Asia/Tehran
  • Իրանը պլանավորում է աշնանը սկսել «Քարուն» ԱԷԿ-ի միջուկային ռեակտորի շինարարությունը

«Միջուկային կղզի» անվանում են այն շենքերի և շինությունների համալիրը, որոնք ապահովում են ատոմակայանի միջուկային ռեակտորի աշխատանքը:

 Իրանը ծրագրում է «Քարուն» ԱԷԿ-ի «միջուկային կղզու» շինարարությունը սկսել ընթացիկ տարվա աշնանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Աստծո օգնությամբ, ընթացիկ տարում կիրականացվի «Քարուն» ԱԷԿ-ի «միջուկային կղզու» առաջին բետոնալցոնումը․․․ Հուսով եմ՝ դա տեղի կունենա աշնանը»,-Էսլամիի խոսքը մեջբերում է Իրանի կառավարության պաշտոնական Telegram-ալիքը։

«Միջուկային կղզու» հիմքի բետոնալցոնումը նշանակում է ոչ միայն ռեակտորային շենքի, այլև ԱԷԿ-ի ամբողջ էներգաբլոկի կառուցման լիարժեք մեկնարկ։

Անցած տարվա հոկտեմբերի վերջին Էսլամին հայտնել էր, որ Իրանը սկսել է «Քարուն» անվանումով նոր ԱԷԿ-ի կառուցումը երկրի արևմուտքում, որի հզորությունը կկազմի 300 ՄՎտ:

Ներկայումս Իրանում միայն մեկ ատոմակայան է գործում՝ Բուշերում, որը կառուցվում է ռուսական կողմի աջակցությամբ, դրա առաջին բլոկը Իրանի ազգային էներգահամակարգին միացվել է 2011թ.-ի սեպտեմբերին: Ընթանում է երկրորդ էներգաբլոկի շինարարությունը, և կնքվել է երրորդ էներգաբլոկի կառուցման պայմանագիրը ։ Թիվ 2 բլոկի շինարարությունը պաշտոնապես սկսվել է 2019 թվականի աշնանը։

Sputnik.