Մայիս 07, 2024 10:21 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը բարձր է գնահատել Պաղեստինի ժողովրդին աջակցելու գործում Բանգլադեշի կառավարության և ժողովրդի դիրքորոշումը

Իրանի արտգործնախարարը Բանգլադեշի իր գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում Բանգլադեշի կառավարության և ժողովրդի դիրքորոշումները։

Շաբաթ օրը (մայիսի 4-ին) Բանջուլում Իսլամական երկրների 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Բանգլադեշի արտգործնախարար Հասան Մահմուդի հետ քննարկել են Թեհրանի և Դաքայի միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև երկու երկրների միջև մի շարք ընդհանուր հարցեր, այդ թվում իսլամական երկրների գագաթնաժողովի օրակարգը։

Բարձր գնահատելով Բանգլադեշի կառավարության և ժողովրդի դիրքորոշումները Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում՝ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է իսլամական երկրների միջև փոխգործակցության և համակդրման կարևորությունը Պաղեստինի խնդրին աջակցելու և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին դիմակայելու հարցում՝ որպես մուսուլման ժողովորրդների և աշխարհի ժողովրդի ընդհանուր ցանկություն։ 

Հասան Մահմուդը, իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը գոհունակություն հայտնելով, շատ բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային և վճռական դիրքորոշումը ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։

Բանգլադեշի արտգործնախարարն ընդգծել է նաև իսլամական երկրների կողմից Գազայում Իսրայելի ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու համար անհապաղ և վճռական գործողությունների անհրաժեշտությունը։