Մայիս 07, 2024 18:29 Asia/Tehran
  • Էսլամի.ՄԱԳԱՏԷ-ի հետ  Իրանի հարաբերությունները չպետք է ազդվեն զրպարտիչ հոսանքից

Իրանի  փոխնախագահ և  ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավարն ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի հարաբերությունների վրա չպետք է ազդի այն հոսանքը, որը մշտապես փորձում է զրպարտությամբ խեղաթյուրել Իրանի ճանապարհը։ 

Երեկ Իրանի կենտրոնում գտնվող Սպահան քաղաքում մեկնարկել է Միջուկային գիտության և տեխնոլոգիաների առաջին միջազգային եռօրյա համաժողովը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի և գործակալության փորձագետների ներկայությամբ։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին այս համաժողովի երկրորդ օրը հայտարարելով, որ գիտության և առաջընթացի հոսանքը երբեք անորոշ չի եղել՝ հավելեց,- Այսօր Իրանում միջուկային գիտությունն ու տեխնոլոգիան գիտական ​​և հետազոտական ​​պոտենցիալ ունեն երկրի տարբեր համալսարաններում, և Ատոմային էներգիայի կազմակերպության հետ փոխգործակցությունը հնարավորություններ է ստեղծել երիտասարդների համար,որպեսզի  ավելի շատ  ներգրավվեն այս ճյուղերում։ 

 

Էսլամին հստակեցրել է, որ օրակարգում է Իրանի ժողովրդի կյանքում միջուկային արդյունաբերության   ազդեցություն ունենալու  ազգային կամքը։ Այս ծրագիրն իրականացվում է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ռազմավարական փաստաթղթի շրջանակում,որում  հստակ նշված են քանակական ու որակական նպատակները։

 Միջազգային համաժողովի շրջանակում  Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ համատեղ ասուլիսում հավելել է, որ չարակամները զրպարտության  միջոցով թերագնահատում են Իրանի փոխգործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային  գործակալության հետ։

Անդրադառնալով Իրանի ավագ բանակցողի և արտաքին գործերի նախարարի հետ երկկողմ հարաբերությունների մեկնարկի և ամրապնդման վերաբերյալ կարևոր հանդիպումներին՝ Ռաֆայել Գրոսսին ասել է. -Չնայած առկա թերություններին ու վայրիվերումներին առկա է փոխգործակցային գործընթաց, և գործնական քայլերը կհստակեցնեն գործակալության և Իրանի միջև համագործակցության հետագա ուղին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը  Իրանի միջուկային ծրագրում Իսրայելի կործանարար  դերակատարության վերաբերյալ  Թեհրանի մտահոգության մասին ասել է,-Գործակալությունը ուշադրություն չի դարձնում օտարերկրյա  դերակատարներին, այլ  ուշադրություն է դարձնում  տարածաշրջանային շահերին և անվտանգությանը և փորձում է վերացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած կասկած։

 

Պիտակ