Մայիս 09, 2024 11:22 Asia/Tehran
  • 12 հայտնի գիրք Արևմտյան Ասիայի սիրված հերոս, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի մասին

Թեհրանի գրքի միջազգային տոնավաճառի մեկնարկի առիթով և քանի որ շատ թարգմանիչներ ցանկություն են հայտնել պարսկերեն ստեղծագործությունները թարգմանել իրենց լեզուներով, այս հոդվածում կներկայացնենք Արևմտյան Ասիայի հերոս և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի առաջամարտիկ Ղասեմ Սոլեյմանիի մասին գրված գրքերը։

Գեներալ-մայոր հաջ Ղասեմ Սոլեյմանին ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման և  Արևմտյան Ասիայում Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի դեմ պայքարող Դիմադրության առանցքի հրամանատարն էր: ԻԼԻՊ-ի՝ Իրաք մտնելուց հետո, ներկա գտնվելով այդ տարածքներում ու ձևավորելով ժողովրդական մոբիլիզացման խմբեր, Սոլեյմանին  պայքարում էր այս ահաբեկչական խմբավորման դեմ, համագործակցելով երկու երկրների իշխանությունների հետ։ Նա մեծ դերակատարություն է ունեցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի և խմբավորման ոչնչացման գործում։

Ռազմական ճիշտ մարտավարության ու գաղութատիրական ծրագրերը տապալելու վարպետության շնորհիվ, նրան անվանում էին «Անստվեր գեներալ»։

Գեներալ Սոլեյմանին նահատակվեց 63 տարեկանում,   2020թ հունվարի  3-ին Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ագրեսոր և ահաբեկչական ուժերի օդային հարձակման հետևանքով:

Ի պատասխան այս սպանության, Իրանը հրթիռակոծեց Իրաքի Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազան, այնուհետ ոչ պաշտոնական պայքար սկսեց Արևմտյան Ասիայում ամերիկյան ուժերի դեմ։

Ստորև ներկայացնում ենք գեներալ Սոլեյմանիի մասին պատմող 12 գրքեր

 

Ոչ մի բանից չէի վախենում

Ոչ մի բանից չէի վախենում

«Ոչ մի բանից չէի վախենում» գիրքն ինքնակենսագրական գիրք է, որը պատմում է  1956-58 թվականների իրադարձությունների մասին։ Գիրքը առաջինն էր, որ տպագրվեց «Հաջ Ղասեմի դպրոցը» հրատարակության կողմից։

Գիրքը որում ներառված է  նաև իմամ Խոմեյնու գրառումը, ներառում է  Սոլեյմանիի ձեռագրերը  Քերմանի Ղանաթ գյուղում անցկացրած մանկությունից մինչև մինչև 1957 թվականի հեղափոխական պայքարի իրադարձությունները։

Իմ ճանաչած հաջ Ղասեմը

Իմ ճանաչած հաջ Ղասեմը

«Իմ ճանաչած հաջ Ղասեմը» գրքի հեղինակն է Սաիդ Ալամյանը։ Այն պատմում է 40-ամյա բարեկամության մասին։

Հրատարակվել է «Խաթե մողադդամ» հրատարակության կողմից։

Գրքում հոջաթոլէսլամ Ալի Շիրազին պատմել է նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հետ շուրջ քառասուն տարվա բարեկամության հիշողությունները։ Այս գիրքը բաղկացած է 12 գլուխներից։ Հիշողությունները սկսվում են պատերազմի շրջանից, երբ Շիրազին Ղասեմ Սոլեյմանիի ուժերից  էր։

Հաջ Ղասեմը մեր երջանիկ ընկերն է

Հաջ Ղասեմը մեր երջանիկ ընկերն է

«Հաջ Ղասեմը մեր երջանիկ ընկերն է» գիրքը ներառում է առաջնորդի ելույթները Ղասեմ Սոլեյմանիի մասին։

Հեղինակներն են Մոհամմադ Մոհամմադնիան և Ասադուլլահ Մոհամմադնիան։

Հրատարակիչ՝ «Սաբաթ Աքբարի» հրատարակություն։

Գրքում ներկայացվում է Ղասեմ Սոլեյմանիի կենսագրությունը, Ղասեմ Սոլեյմանին՝ ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից, Հասան Նասրալլահի տեսանկյունից, ինչպես նաև Սոլեյմանիի կտակը։

Ես Ղասեմ Սոլեյմանին եմ

Ես Ղասեմ Սոլեյմանին եմ

«Ես Ղասեմ Սոլեյմանին եմ» գիրքը հեղինակել է Մորթեզա Շահքարամը, տպագրել  է «Սուրեմեհր» հրատարակությունը։

Գրքում ներկայացված 5 պիեսների նպատակն է ընթերցողին ավելի լավ ծանոթացնել Ղասեմ Սոլեյմանիի աշխարհայացքին և գաղափարախոսությանը և երիտասարդ թատերական խմբերին հնարավորություն տալ բեմադրել ներկայացումներ։

Գրքում ընդգրկված են «Ականների ինժեներ», «Նախագահական պալատ», «Զինվոր գեներալը», «Անհետ կորած երկրորդը» և «Ես Ղասեմ Սոլեյմանին եմ» պիեսները։

Մի անգամ Ղասեմ Սոլեյմանին

Մի անգամ Ղասեմ Սոլեյմանին

«Մի անգամ Ղասեմ Սոլեյմանին» գրքերի հավաքածուն հրատարակել է «Յա Զահրա» հրատարակությունը։

Գրքերը պատմում են այն մասին, թե ինչպես է մարտադաշտում, ամենաբարդ պայմաններում,  Սոլեյմանին ղեկավարել իր ուժերին։

«Հարձակում հարձակման վրա» գիրքը պատմում է  1981-82 թթ իրադարձությունների մասին՝  41-րդ դիվիզիայի ժամանակի հրամանատարի խոսքերից։

«Սեյեդ Ջաբերի ճակատամարտը» անունով երկրորդ գիրքը ներկայացնում է 1982 թ․ հիշողությունները։

«Զոլֆաղարի գիրքը»

«Զոլֆաղարի գիրքը»

«Զոլֆաղարի գիրքը»

Գրքում ներառված են գեներալ Սոելյամանիի մասին Ալի Աքբարի Մազդաբադիի հուշերը։

Գիրքը հրատարակել է «Յա Զահրա» հրատարակությունը։

248 էջանոց այս գիրքը պատմում է Իրան-Իրաք պատերազմի տարիների սրբազան պաշտպանության շրջանի իրադարձություններից մինչև  Սիրիայի և Իրաքի դիմադրության ճակատում տեղի ունեցած մարտերի մասին։

Գրքի 100 էջերեում տպագրված են Ղասեմ Սոլեյմանիի՝ նախկինում չտպագրված լուսանկաները։

Մարտին ծնվածը

Մարտին ծնվածը

«Մարտին ծնվածը»  գիրքը ներկայացնում է Ղասեմ Սոլեյմանիի ընկերների հիշողությունները։

Մարտը համարվել է և՛ «պատերազմի ոգի», և՛ «խաղաղության պաշտպան»։ Մարտը ներկայացնում էր հին մարդկանց բոլոր հավատալիքները «պատերազմի և խաղաղության» մասին։

Գրքում ներկայացված են Սիրիայի և Իրաքի իրադարձությունները  և գեներալի նահատակությունը։ Գրքում խոսվում է նաև գեներալի խառնվածքի մասին։ Այն կազմված է հարցազրույցի ձևով։ 

Սիրելի Սոլեյմանի

Սիրելի Սոլեյմանի

«Սիրելի Սոլեյմանի» գիրքը հեղինակել են Ալամե Թահմասաբին,  Լեյլա Մուսավին և Մեհդի Ղորբանին։ Այն անդրադառնում է նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կյանքին և պայքարին։ Այս գրքում ներառված է նաև Ղասեմ Սոլեյմանիի կտակի ամբողջական տեքստը։

«Սոցիալական հոգևորությունը Սոլեյմանիի դպրոցում»

«Սոցիալական հոգևորությունը Սոլեյմանիի դպրոցում»

«Սոցիալական հոգևորությունը Սոլեյմանիի դպրոցում» գիրքը Սոլեյմանիի դպրոցի մասին պատմող ամենակարևոր գրքերից է։

Հրատարակել է «Ղոդս Ռազավի» հրատարակությունը։

Ղասեմ եղբայրը

Ղասեմ եղբայրը

«Ղասեմ եղբայրը» գիրքը ներկայացնում է  գեներալ Սոլեյմանիի  ռազմավարական մտքերը՝ վեիլայաթի, հեղափոխության, սրբազան պաշտպանության, նահատակության, սրբավայրի պաշտպանների, մշակույթի և արվեստի վերաբերյալ։

Գրքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հեղինակն անդրադարձել է Սոլեյմանիի բոլոր մտքերին և բացի գեներալի հետ ծանոթությունից, ընթերցողին տալիս է նաև այլ տեղեկություններ։

 

Գիրքը բաղկացած է 10 բաժնից

Վիլայաթ և վիլայաթակենտրոնություն, նահատակ և նահատակություն, Սրբազան պաշտպանության նահատակներ, Իրան և իրանամետություն, Դիմադրության ճակատ, Սրբավայրի պաշտպաններ, Սրբավայրի պաշտպան նահատակներ, Մշակույթ և արվեստ։

Հեղինակն է  Աբուզար Մեհրվան Ֆարը:

Հաջ Ղասեմի զավակները


Հաջ Ղասեմի զավակները

«Հաջ Ղասեմի զավակները» գիրքը ներառում է հուշեր   Հոսեյն Մարուֆիի մասին

Գրքում ներկայացված են պատումներ պահակազորի անձնուրաց գեներալ Մարուֆիի հերոսությունների մասին՝ Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի և գերևարության ընթացքում։

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ասելով, նա եղել է պատերազմի ընթացքում 41- րդ «Սալլահ» դիվիզիայի ամենակրտսեր հրամանատարը։

Այս մարդը վերջ չունի

Այս մարդը վերջ չունի

«Այս մարդը վերջ չունի» գիրքն ընթերողին պատմում  ջիհադական կյանքի և իսլամի զինվոր նահատակ Ղասեմ Սոլեյմանիի մասին։

Գրքում ներառված են նաև գունավոր լուսանկարներ և առաջին անգամ տպագրված հուշեր։ Գիրքը կազմված է այնպես, որ ընթերցողն ավելի լավ ճանաչի Ղասեմ Սոլեյմանիի դպրոցը։

 

Աղբյուր՝ http://fa.wikifeqh.ir/ Ղասեմ Սոլեյմանի

ԻՍՆԱ

 

Պիտակ