ԻԻՀ առաջնորդը մասնակցել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i217766-ԻԻՀ_առաջնորդը_մասնակցել_է_խորհրդարանական_ընտրությունների_երկրորդ_փուլի_քվեարկությանը
Առաջնորդի մամուլի գրասենյակի փոխացնմամբ, ԻԻՀ առաջնորդ` այաթոլլահ Խամենեին, այսօր ուրբաթ առավոտյան, իմամ Խոմեյնու հոսեյնիեյում մասնակցել է Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների երկրորդ փուլին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2024 07:48 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը մասնակցել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը

Առաջնորդի մամուլի գրասենյակի փոխացնմամբ, ԻԻՀ առաջնորդ` այաթոլլահ Խամենեին, այսօր ուրբաթ առավոտյան, իմամ Խոմեյնու հոսեյնիեյում մասնակցել է Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների երկրորդ փուլին։

Առաջնորդի քվեարկությունը լուսաբանել են տեղական և միջազգային տասնյակ լրագրողներ և ուղիղ եթերով հեռարձակել տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներ։

Քվեարկությունից հետո, նշելով, որ ընտրությունները մարդկանց կամքի արտահայտման վկայությունն են, առաջնորդը հավելել է․ «Ցանկացած քաղաքացի, որ կողմ է երկրի առաջընթացին և մեծ նպատակներին, պետք է մասնակից ընտրություններին»։ 

Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններինը, այնքան ուժեղ կլինի խորհրդարանը, իսկ որքան ուժեղ լինի խորհրդարանը, այնքան մեծ կլինի երկրում աշխատելու հնարավորությունը»։

Քվեարկությունը մեկնարկել է առավոտյան 08։00-ին։

Ընտրությունները կանցկացվեն 22 ընտրատարածքներում, 15 նահանգում, 47 նահանգապետարանում և  81 շրջանում։  Այս փուլում խորհրդարանի  45 տեղերի համար կպայքարի 90 թեկնածու։

Իրանի իսլամական խորհրդարանն ունի 290 մանդատ։ Կրոնական փոքրամասնությունները նույնպես ներկայացուցիչներ ունեն խորհրդարանում։

ԻԻՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝ իսլամական խորհրդարանում ներկայացուցիչներ ունեն զրադաշտականներն ու հրեաները, ասորի ու քաղդեացի քրիստոնյաները, ինչպես նաև հայերը։