Մայիս 10, 2024 18:08 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ․ Հաջը կրոնական կանոնների ամբողջականության խորհրանիշն է 

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչը նշել է, որ հաջը կրոնական կանոնների ամբողջականությքն խորհրանիշն է։

Ուրբաթօրյա աղոթքի քարոզներում նշելով, որ հաջը կրոնական կանոնների ամբողջականության խորհրանիշն է, հոջաթոլէսլամ վալմոսլեմին Քազեմ Սեդիղին, անդրադառնալով ԻԻՀ առաջնորդի հայտարարություններին, ասել է․ «Եթե արդարություն չլինի, հաջի ուխտագնացության ուղերձը չի հասնի իսլամական ումմային։ Այս տարի հաջի արդարության տարին է և ուխտագնացության բոլոր մասնակիցներն անկախ ռասայից, բացականչելու են «Մահ ԱՄՆ-ին»։

Անդրադառնալով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործություններին, Քազեմ Սեդիղին հավելել է. «Այս տարվա հաջի ուխտագնացության արարողությունների ժամանակ Գազայի իրադարձություննրերը կլինեն արարողությունների կենտրոնը, քանի որ Արևմուտքի անկման գործընթացը ցույց տվեց, թե մարդկայնությունը որքան հակասության մեջ է մարդու բոլոր իրավունքների հետ»։

Նա հավելել է․ «Գազայի հատվածում մի կողմում ճնշվող պաղեստինցինեն են, որոնք դիմադրում են ամենաբարդ պայմաններում, առանց որևէ հնարավորության, իսկ մյուս կողմում՝ ԱՄՆ-ն ու Իսրայեի դաժան և հանցագործ ռեժիմը»։18:11

Պիտակ