Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի երեքժամյա այցը Թեհրանի գրքի ցուցահանդես
Մայիս 13, 2024 11:47 Asia/Tehran
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այցելել է Թեհրանի գրքի 35-րդ միջազգային ցուցահանդես։ Այաթոլլահ Խամենեին երեք ժամվա ընթացքում այցելել է ցուցահանդեսի տարբեր տաղավարներ։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեին երկուշաբթի օրը այցելել է Թեհրանի գրքի 35-րդ միջազգային ցուցահանդես և զրուցել է հրատարակիչների, հեղինակների և գրքի տաղավարների պատասխանատուների հետ։
Թեհրանի գրքի 35-րդ ցուցահանդեսը «Կարդանք և կառուցենք» կարգախոսով մեկնարկեց չորեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մոսալայում (աղոթավայր) և այցելուների համար բաց կլինի մինչև շաբաթ օրը՝ մայիսի 18-ը։




