Ինչո՞ւ և ինչպե՞ս Իրանը փոխեց Կովկասում իր մոտեցումը
(last modified Wed, 15 May 2024 12:18:40 GMT )
Մայիս 15, 2024 15:48 Asia/Tehran
  • Ինչո՞ւ և ինչպե՞ս Իրանը փոխեց Կովկասում իր մոտեցումը

Իրանի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը վկայում է այն մասին, որ երկիրն ավելի ուշադիր հայացքով է հետևում իր հյուսիսային հարևաններին։

Իրանն ու Կովկասի նրա հրաևաններն օգտագործում են ռազմավարական օրինաչափությունների սեգմենտավորման բարձր աստիճան՝ սեփական շահերն ապհովելու  և միևնույն ժամանակ հակամարտությունից խուսափելու համար: Իսկ թե հավասարակշռությունը որքան կպահպանվի, դա կախված է այն խախտելու՝ հարևանների շահագրգռվածությունից։ 

Արևմտյան մեծ թվով քաղաքական գործիչներ Իրանին համարում են հզոր դերակատար Արևմտյան Ասիայում։ 

Աշխարհագրության, աշխարհաքաղաքական և մշակութային տեսակետից, Իրանը սերտորեն կապված է Կովկասի և ԵԱՏՄ երկրների հետ և ռազմավարական ցամաքային ու ջրային սահմաններ ունի այնպիսի անդամ երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան։ Հետևաբար տարածաշրջանային իրադարձությունները կարող են ազդել նաև Իրանի անվտանգության ու շահերի վրա։ 

Կովկասի ռազմավարական դոկտրինն ընդհանուր առմամբ պաշտպանական է և հիմնված համագործակցության վրա։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նախորդող տարիներին Իրանը փորձում էր կանխել տարածաշրջանային իրադարձությունների բացասական հետևանքներն իր անվտանգության վրա և միևնույն ժամանակ լավ հարաբերություններ պահպանել Կովկասի երկրների հետ։ Այդ նպատակով, Իրանը փորձել է համագործակցել մյուս երկրների կառավարությունների հետ։

Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն, ինչպես նաև Ուկրաինայի  և Գազայի պատերազմներն Իրանին ստիպեցին վերանայել իր անվտանգային և դինավանագիտական ռազմավարությունը։ 

Մի կողմից Ադրբեջանը փորձում է Թել Ավիվի օգնությամբ հասնել Հայաստանի հետ հակամարտության մեջ իր շահերի ապահովմանը։ Իսկ Իսրայելն օգտվելով հնարավորությունից, փորձում է մոտենալ Իրանին՝ ռամազաբազաներ կառուցելով Արդբեջանի տարածքում։ 

Իսկ մյուս կողմից, Իրանի հետ սերտ և երկարամյա հարաբերություններ ունեցող Հայաստանը ռազմավարական տեսակետից նույնպես  կենսական նշանակություն ունի Իրանի համար և կարելի է ասել, որ Իրանի դարպասն է դեպի եվրոպական շուկա։ 

Կովկասյան տարածաշրջան արտաքին ուժերի մուտքի սպառնալիքին զուգահեռ, Իրանը նախազգուշացնում է իր սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի կապակցությամբ։ Իսկ մյուս կողմից Իսրայելը փորձում է Կովկասը վերածել Իրանի հետ հակամարտության թատերաբեմի։ 

Սակայն Իրանը ջանքեր է գործադրում, որպեսզի Կովկասը չվերածվի արտաքին ուժերի մրցակցության վայրի։ Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին զգուշացրել է՝ տարածաշրջան օտար ուժերին մուտքի հնարավորություն տալու կապակցությամբ։ 

Ադրբեջանն իր հերթին հետևում է սեփական շահերին։ Ռազմավարական հարաբերություններ հաստատելով Իրանի թշնամու՝ Թել Ավվի հետ, Բաքուն կարող է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների բորբոքմանը։   Մյուս կողմից, Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  ճնշման տակ հայտնված Հայաստանը, մտավախություն ունի, որ դա կվնասի Իրանի հետ իր շատ սերտ հարաբերություններին, իսկ ռուսներին հնարավորություն կտա գործողություններ ձեռնարկել Երևանի դեմ։

Կովկասյան տարածաշրջանի հակամարտություններն ազդել են Իրանի անվտանգային ռազմավարության վրա և Թեհրանը փոխել է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, որի պայմանները տարբերվում են Արևմտյան Ասիայի պայմաններից։ 

Իսկ Իրանի թշնամիները՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը, փորձում են Արևմտյան Ասիայից բացի, Թեհրանի վրա ճնշում գործադրել նաև Կովկասի և նույնիսկ Կենտրոնական Ասիայի միջոցով։ Նման իրավիճակում, Իրանը կարծես թե փոխել է իր քաղաքականությունը Կովկասի նկատմամբ, և դրա արդյունքներն ավելի տեսանելի կդառնան ապագայում։

Աղբյուր՝ Էթեմադ օրաթերթ