Թեհրանում Ավստրալիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ
(last modified Thu, 16 May 2024 12:51:28 GMT )
Մայիս 16, 2024 16:21 Asia/Tehran
  • Թեհրանում Ավստրալիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել  է Իրանի  ԱԳՆ

Իրանը Արտաքին գործերի նախարարություն է կանչել Թեհրանում Ավստրալիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին այդ երկրի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու կառույցների դեմ նոր պատժամիջոցներ սահմանվելու պատճառով։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի չորրորդ վարչության նախագահն Իրանի Իսլամական Հանրապետության խիստ բողոքն է փոխանցել Ավստրալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ այդ երկրի կողմից Իրանի նկատմամբ ապօրինի և չարդարացված պատժամիջոցներ սահմանելու անպատասխանատու քայլի  կապակցությամբ։  

Ավստրալացի դիվանագետին ասվել է, որ Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում արձագանքել Ավստրալիայի այդ քայլին:

Դիվանագետն ասել է, որ Իրանի դիրքորոշումը կներկայացվի Ավստրալիայի կառավարության ուշադրությանը:

Նշենք,որ Ավստրալիայի կառավարությունը արձագանքելով Իրանի «Ազնիվ խոստում» գործողությանը,որը կատարվել էր ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը,  երեկ  պատժամիջոցներ է սահմանել իրանցի հինգ բարձրաստիճան պաշտոնյաների և երեք կառույցների նկատմամբ։