Ցավակցական ուղերձներ Իրանի նախագահի և նրա ուղեկիցների զոհվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i218162-Ցավակցական_ուղերձներ_Իրանի_նախագահի_և_նրա_ուղեկիցների_զոհվելու_կապակցությամբ
Երեկ ԻԻՀ նախագահին տեղափոխող ինքնաթիռը եղանակային վատ պայմանների և մառախուղի պատճառով վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուլֆայի շրջանի Դիզմար անտառում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2024 05:45 Asia/Tehran

Երեկ ԻԻՀ նախագահին տեղափոխող ինքնաթիռը եղանակային վատ պայմանների և մառախուղի պատճառով վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուլֆայի շրջանի Դիզմար անտառում։

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սրտի խորը կսկիծով մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում Իրանի հեղափոխության Հոգեւոր Առաջնորդ Այաթ. Խամենեիին, Իրանի ժողովրդին եւ ուղղաթիռի վթարի զոհ գնացած նահատակների ընտանիքներին՝ Իրանի Հանրապետության նախագահ դոկտ. Էբրահիմ Ռայիսիի եւ իրեն ընկերակցող պատվիրակության նահատակության կապակցությամբ:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Ռայիսիի և նրա  զոհվելու կախպակցությամբ 

Ուղերձում ասված է․ «Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ և գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ»։

 

Երևանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կցորդը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների նահատակության կապակցությամբ։

Մենք, որպես Իրանի իսլամական խորհրդանաում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ԻԻՀ գերագույն առաջնորդին, զոհերի ընտանիքներին և Իրանի մեծ ժողովրդին ցավակցում ենք նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչ և ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։


ՀԱՄԱՍ-ը ցավակցել է ԻԻՀ նախագահի զոհվելու կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասված է․ «Ցավակցում ենք Իրանի ժողովրդին, գերագույն առաջնորդին  և կառավարությանը՝   նախագահ սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Մուհամմադ Ալի Ալ Հաշեմի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթիի և այլ ուղեկիցների նահատակության կապակցությամբ»։

 

Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել 

Ի նշան  ԻԻՀ նախագահի և նրա ուղեկիցների նկատմամբ հարգանքի և եղբայրական Իրանի հետ համերաշխության՝  Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երկրում սգո  օր է հայտարարել։

 

Մուդի․ Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում Ռայիսիի ջանքերը չեն մոռացվի 

ԻԻՀ նախագահի և նրա ուղեկիցների զոհվելու մասին հայտարարություններից մեկ ժամ անց, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ի իր օգտահաշվում գրել է․ «Երկու երկրների հարաբերությունների ամրապնդդման գործում Ռայիսիի ավանդը միշտ կհիշվի»։