Մայիս 21, 2024 18:04 Asia/Tehran

Վաղը առավոտյան ժամը 7:00-ին Թեհրանի համալսարանում կմեկնարկի Իսլամական Հանրապետության հանգուցյալ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության հուղարկավորության արարողությունը։

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վաղը  աղոթելու է  այաթոլլահ Ռայիսիի և նրա պատվիրակության համար։ 

Ժամեր շարունակ սպասելուց հետո այսօր՝ երեքշաբթի, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզից այս նահատակների  մարմինները  տեղափոխվեցին Թեհրանի հարավում  գտնվող  Ղոմ  քաղաք, որպեսզի ժողովուրդը կարողանա իր վերջին հրաժեշտը տալ նահատակներին: Շատ մեծ  թվով բնակչություն էր սպասում այնտեղ։ 

Նշենք, որ նահատակների մեծարման  արարողությունը տեղի կունենա Թեհրանում չորեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ին, օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների ներկայությամբ։

Հանգուցյալ նախագահ՝ նահատակ Այաթոլլահ Ռայիսիի հուղարկավորության և հողին հանձնելու արարողությունը տեղի կունենա հինգշաբթի կեսօրին Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սրբազան Մաշհադ քաղաքում։