ԻԻՀ առաջնորդը հանդիպել է Իսմայիլ Հանիեյի հետ
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպմանն ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը վերացնելու Աստծո խոստումը կիրականանա»։
Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Մովսես մարգարեի մորը տրված Աստծո երկու խոստումների կատարման մասին Ղուրանի այաներին, առաջնորդն ասել է․ «Այսօր Աստծո առաջին խոստումը կատարվել է։ Դա ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Բրիտանիայի ու մի շարք երկրների նկատմամբ Գազայի ժողովրդի հաղթանակն է։ Եվ նույն հիմքով կատարվելու է նաև երկրորդ խոստումը՝ Սիոնիստական ռեժիմի ոչնչացումը։ Աստծո ողորմությամբ գալու է այն օրը, երբ Պաղեստինը զբաղեցնելու է «գետից-ծով» ընկած տարածքը (Միջերկրական ծովից Հորդանան գետն ընկած տարածքը)»։
Անդրադառնալով աշխարհին զարմացրած՝ պաղեստինցիների դիմադրությանն այաթոլլահ Խամենեին ասել է․ «Ո՞վ կհավատար, որ մի օր ամերիկյան համալսարաններում Պաղեստինի օգտին կարգախոսներ կհնչեն և կբարձրացվի Պաղեստինի դրոշը։ Եվ ո՞վ կհավատար, որ մի օր Ճապոնիայում ընթացող պաղեստինամետ ցույցերի ժամանակ պարսկերենով կհնչի «Մահ Իսրայելին» կարգախոսը: Ապագայում Պաղեստինի դեպքում կարող են տեղի ունենալ այնպիսի իրադարձություններ, որոնք այսօր անհավանական են թվում»:
Առաջնորդը նշել է․ «Մոհամմադ Մոխբերն, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես ստանձնել է երկրի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը, նույն ոգով կշարունակի Պաղեստինի վերաբերյալ հանգուցյալ Ռայիսիի քաղաքականությունն ու դիրքորոշումները»։
Հանդիպմանն ԻԻՀ առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պաղեստինի, հատկապես՝ Գազայի ժողովրդին, Էբրահիմ Ռայիսիի նահատակության կապակցությամբ հղված ցավակության համար, և ցավակցել Իսմայիլ Հանիեին՝ վերջինիս զավակների նահատակության կապակցությամբ ու համբերություն ցանկացել նրան։
Շնորհակալություն հայտնելով Պաղեստինի ժողովրդին Իրանի ժողովրդի ու կառավարության շարունակական աջակցության համար, Իսմայիլ Հանիեն նշել է, որ Էբրահիմ Ռայիսին Դիմադրության բարեկամն ու աջակիցն էր, հավելելով․ «Իրանի հանգուցյալ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը միջազգային կազմակերպություններում միշտ պաշտպանել է Պաղեստինը և Դիմադրությունը, և ես նրան բազմիցս ասել եմ, որ նա Դիմադրության արտաքին գործերի նախարարն է»։
Անդրադառնալով Գազայի վերջին վիճակին, Հանիեն ասել է․ «Այսօր տարածաշրջանի Դիմադրության ճակատը և Պաղեստինի Դիմադրության ուժերը գտնվում են լավագույն վիճակում, իսկ սիոնիստ թշնամին` վատագույն վիճակում, և դա Աստծո շնորհով է»: