Այսօր Իրանում նշվում է Խոռամշահր քաղաքի ազատագրման օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i218306-Այսօր_Իրանում_նշվում_է_Խոռամշահր_քաղաքի_ազատագրման_օրը
Այսօր նշվում է Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի ընթացքում Խոռամշահր քաղաքի ազատագրման օրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2024 06:10 Asia/Tehran
  • Այսօր Իրանում նշվում է Խոռամշահր քաղաքի ազատագրման օրը

Այսօր նշվում է Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի ընթացքում Խոռամշահր քաղաքի ազատագրման օրը։

Սրբազան պաշտպանության տարիների ընթացքում շատ կարևոր օրեր են եղել, և Խոռամշահրի ազատագրման օրն այդ օրերից է։ Քաղաքի ազատագրման «Երուսաղեմ»  գործողությունն իրականացվեց 1982թ այս օրը։

Քաղաքն ազատագրվեց Իրաքի բռնապետ Սադդամի բաասական ռեժիմի կողմից 578 օր շրջափակման մեջ գտնվելուց հետո։ Խոռամշահրի ազատագրման գործողությունը շրջադարձային դեր ունեցավ Իրանի իսլամական հեղափոխության պատմության մեջ և Իրանի ժողովրդի հակաբռնատիրական ոգին ավելի ուժեղացավ ու շարունակեց իր ճանապարևհը։

Այս օրը ոչ միայն Խոռամշահրի ազատագրման օրն է, այլ նաև ագրեսոր ուժերի դեմ իսլամական Իրանի պաշտպանների զոհողությունների ու դիմադրության մասին հիշելու օրը: