Իրանում վերջին հրաժեշտն են տալիս ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին
https://parstoday.ir/hy/news/iran-i218312-Իրանում_վերջին_հրաժեշտն_են_տալիս_ԻԻՀ_ԱԳ_նախարար_Հոսեյն_Ամիր_Աբդոլլահյանին
ԻԻՀ ԱԳՆ պաշտոնյաների ու քաղաքացիների ներկայությամբ մեկնարկել է ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին հրաժեշտի արարողությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2024 07:23 Asia/Tehran
  • Իրանում վերջին հրաժեշտն են տալիս ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին

ԻԻՀ ԱԳՆ պաշտոնյաների ու քաղաքացիների ներկայությամբ մեկնարկել է ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին հրաժեշտի արարողությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ արարողությունն ընթանում է Մաշաղ հրապարակում։   Արարողության ավարտին Աբդոլլահյանի մարմինը կհուղարկավորվի Շահ Աբդուլազիմի սրբավայրում։

Երեկ, ԻԻՀ նախագահի և նրա ուղեկիցների վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցեցին նաև տարբեր երկրներից ժամանած մեծ թվով պաշտոնյաներ։ Երեկոյան Ամիր Աբդոլլահյանի աճյունը տեղափոխվել էր Մաշհադ քաղաք՝ Ռազավիի սրբավայր։

Մայիսի 19-ի երեկոյան հրապարակվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և  նրա ուղեկիցներին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրը։ 18 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո, հաջորդ առավոտյան ժամը 08։00-ին հրապարակվեց նախագահի մահվան լուրը։