Իրանի նետաձգության կանանց հավաքականը՝ Հարավային Կորեայում
(last modified Fri, 24 May 2024 08:08:04 GMT )
Մայիս 24, 2024 11:38 Asia/Tehran
  • Իրանի նետաձգության  կանանց հավաքականը՝  Հարավային Կորեայում

Հարավային Կորեայում ընթացող աշխարհի գավաթի մրցաշարում Իրանի նետաձգության կանանց հավաքականը 2 միավորով բարելավել է երկրի ռեկորդը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ մրցաշարի նախնական փուլի ավարտին Իրանի կանանց  հավաքականը  1928 միավոր հավաքելով բարելավել է երկրի ռեկորդը թիմային դիվիզիոնում: Հավաքականի անդամներն են Մոբինա Ֆալահին, Եսնա Փուրմահանին և Մեհթա Աբդուլահին։

Մինչ այս թիմային դիվիզիոնում իրանցի կանանց ռեկորդը կազմում էր 1926 միավոր, որը գրանցվել էր Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հարավային Կորեայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում իրանցի նետաձիգներին հաջողվել է 2 միավորով բարելավել իրանցիների ռեկորդը։