Մայիս 26, 2024 17:46 Asia/Tehran
  • Իրանում ներքին գործերի նախարարը կարգադրել է սկսել նախագահական ընտրությունների գործընթացը

Նախագահական ուղղաթիռի միջադեպից և Իրանի նախագահի նահատակությունից մեկ շաբաթ անց, ՆԳ նախարարը նահանգապետերին և կուսակալներին ուղղված նամակում հրամայել է սկսել նախագահական ընտրությունների գործընթացը՝ ըստ հայտարարված ժամանակացույցի։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին այս նամակում նշել է.
-Ցավակցելով Այաթոլլահ դոկտոր Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրա թանկագին ընկերների նահատակության կապակցությամբ՝ Սահմանադրության 131-րդ հոդվածի և նախագահի ընտրության մասին օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածների և ստորև բերված ծանոթագրությունների կատարմամբ՝ սկսել 14-րդ նախագահական ընտրությունների աշխատանքները։

Նշենք, որ սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ եթե նախագահը մահանա իր պաշտոնավարման ընթացքում, նրա լիազորություններն ու պարտականությունները առաջնորդության հավանությամբ կստանձնի առաջին փոխնախագահը։

Իսկ խորհրդարանի նախագահից, դատական ​​իշխանության ղեկավարից և առաջին փոխնախագահից կազմված խորհուրդը պարտավոր է միջոցներ ձեռնարկել առավելագույնը հիսուն օրվա ընթացքում նախագահական ընտրությունների անցկացման համար։