Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/iran-i218638-Իրանում_սկսվել_է_նախագահի_թեկնածուների_գրանցման_գործընթացը
Մայիսի 30-ին Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուների գրանցումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2024 07:16 Asia/Tehran
  • Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը

Մայիսի 30-ին Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուների գրանցումը։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով Էբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո, հայտարարվեց, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։

Թեկնածուների գրանցման հրամանը ստորագրել է ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։

ԻԻՀ ընտական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին հայտարարել է, որ առաջադրված թեկնածուներից 25-ը չեն համապատասխանել սահմանված պայմաններին։

Գրանցման առաջին օրը հաստատվել է Աբբաս Մողթադայիի, Սաիդ Ջալիլիի, Մոսթաֆա Քոքյաբինի, Մոհամմադ Ռեզա Սաբեղյանի և Ղոդրաթ Ալի Հաշեմթյանի թեկնածությունը։

ԻԻՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, հրաժարականի, երկու ամսից ավելի հիվանդության, պաշտոնանկության կամ նման այլ դեպքերում,  Ժամանակավոր նախագահական խորհուրդը պարտավոր է ամենաուշը հիսուն օրվա ընթացքում կազմակերպել արտահերթ ընտրություններ։