Ամերիկացի ուսանողներին ուղղված ԻԻՀ առաջնորդի նամակի միջազգային արձագանքները 
https://parstoday.ir/hy/news/iran-i218674-Ամերիկացի_ուսանողներին_ուղղված_ԻԻՀ_առաջնորդի_նամակի_միջազգային_արձագանքները
Հինգշաբթի օրն ամերիկացի ուսանողներին ուղղված ԻԻՀ առաջնորդի նամակը լայնորեն լուսաբանվել է միջազգային ԶԼՄ-ներում և արժանացել սոցցանցերի անգլախոս օգտատերերի ու պաշտոնայների արձագանքին։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2024 07:20 Asia/Tehran
  • Ամերիկացի ուսանողներին ուղղված ԻԻՀ առաջնորդի նամակի միջազգային արձագանքները 

Հինգշաբթի օրն ամերիկացի ուսանողներին ուղղված ԻԻՀ առաջնորդի նամակը լայնորեն լուսաբանվել է միջազգային ԶԼՄ-ներում և արժանացել սոցցանցերի անգլախոս օգտատերերի ու պաշտոնայների արձագանքին։ 

Այս տարվա մայիսից, ամերիկյան համալսարաններում սկսված՝ Իսրայելի ցեղասպանության դեմ բողոքի ցույցերի աննախադեպ ալիքը փորձագետները համեմատում են 1960-ականներին Վիետնամի պատերազմի դեմ բողոքի ցույցերի հետ։ 
Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության դեմ  բողոքող ուսանողական ցույցերի շարժումը, որը սկսվեց ավելի քան 50 ամերիկյան համալսարաններում, հասավ նաև այլ երկրներ՝ Ավստրալիա (Մելբուռնի և Սիդնեյի համալսարաններ), Կանադա (ՄակԳիլի և Կոնկորդիա համալսարաններ), Ֆրանսիա (Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Սորբոնի համալսարան): , Իտալիա (Sapienza University), Բրիտանիա (Leeds University, London College and Warwick University) և այլն։ 

Jerusalem Post. Իրանի առաջնորդն ամերիկացի ուսանողներին կոչ է արել շարունակել պատվաբեր պայքարը Սիոնիստական  դաժան ռեժիմի դեմ։

Մի հոդվածում անդրադառնալով ամերիկացի ուսանողներին ուղղված ԻԻՀ առաջնորդի նամակին, թերթը գրել է․ «Իրանի հեղափոխության առաջնորդ Խամենեին ամերիկացի ուսանողներին խնդրել է շարունակել պայքարել Իսրայելի «ցեղասպանական» քաղաքականության դեմ»։

 Fox News. Իրանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել ամերիկացի ուսանողներին
Ամերիկյան Fox News գործակալությունը, հրապարակելով նամակի ամբողջական տեքստը, «Իրանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել ամերիկացի ուսանողներին՝ պատմության ճիշտ կողմում կանգնած լինելու համար» վերնագրով։ 
Կայքը գրել է․ «ԻԻՀ առաջնորդը ողջունել է Իսրայելի ռեժիմի դեմ ուղղված ամերիկացի ուսանողների բողոքի ցույցերը»։

Image Caption

 

Նամակին անդրադարձել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը
X-ի իր օգտահաշվում հրապարակելով նամակը, նա գրել է․ «Եթե դուք գոհացրել եք Այաթոլլահին, ապա կորցրել եք ԱՄՆ-ն»։

Image Caption

 

The Times of Israel- ը և New York Post-ը նույնպես անդրադարձել են առաջնորդի նամակին։ 
New York Post-ը հրապարակել է նամակի այն հատվածը, որում ասված է․ «Դուք այժմ կանգնած եք պատմության ճիշտ կողմում և  Դիմադրության ճակատի մի մասն եք դարձել»:

Image Caption

 

The Times of Israel- ը մեջբերել է նամակի այն հատվածը, որտեղ ասված է․ «Ամերիկյան ու եվրոպական ԶԼՄ-ների մեծ մասը պատկանում է միջազգային սիոնիզմի առաջնորդներին, կամ աշխատում է նրանց օգտին՝ ստանալով կաշառք։ Եվ այդ ԶԼՄ-ներն այս խիզախ Դիմադրությունը որպես ահաբեկչական շարժում են ներկայացնում։ 

Image Caption

 

Մի՞թե կարելի է ահաբեկիչ անվանել այն ժողովրդին, որը սեփական հողում պաշտպանում է իրեն սիոնիստ զավթիչների հանցագործություններից: Իսկ այս ժողովրդին տրվող հումանիտար օգնությունը և զենքով աջակցելը համարվում է օգնություն ահաբեկչությանը»:

Image Caption

 

X-ի անգլախոս օգտատերերը նույնպես անդրադարձել են նամակին, հրապարակելով դրանից հատվածներ և գրելով իրենց կարծիքները։ 

Սակայն միջազգային արձագանքները չեն սահմանափակվել միայն արևմտյան երկրներով։ Առաջնորդի նամակին արձագանքել են նաև տարածաշրջանային և արաբալեզու բազմաթիվ լրատվամիջոցներ։

Լիբանանյան Al-Ahed-ը հրապարակել է հոդված՝ «Իմամ Խամենեին դիմել է ամերիկացի ուսանողներին. Դուք այժմ Դիմադրության ճակատի մի մասն եք» վերնագրով։ 

Image Caption

 

Al-Mayadeen-ը հրապարակել է  առաջնորդի նամակի այս հատվածը. «Դուք այժմ գտնվում եք պատմության ճիշտ կողմում, որը շրջում է իր էջերը»։

Al-Manar-ը գրել է․ « Իմամ Խամենեին դիմել է ամերիկացի ուսանողներին և երիտասարդներին. Գազայի հատվածին ձեր աջակցությամբ դուք այժմ կանգնած եք պատմության ճիշտ կողմում և դարձել եք Դիմադրության ճակատի մի մասը»:
Լիբանանի Al Nashrah-ը մեջբերել է այս հատվածը․ «Դուք այժմ Դիմադրության և ձևավորվող պատմության մի մասն եք»:

Եմենի Almasirah-ը գրել է․ «ԻԻՀ  առաջնորդը նամակ է գրել ամերիկացի երիտասարդներին և ուսանողներին, ովքեր փողոց են դուրս եկել՝ պաշտպանելու Գազայի երեխաներին ու  կանանց»։

Ռուսական RT ցանցը նույնպես գրել է․ «ԻԻՀ առաջնորդն ամերիկացի պաղեստինամետ ուսանողներին նամակ է հղել»։ 
Թուրքական TRT-ն, հրապարակելով առաջնորդի նամակը, գրել է․ «ԻԻՀ առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին  բարձր է գնահատել ամերիկացի ուսանողների գործողությունները՝ ի պաշտպանություն Պաղեստինի»։