Իրանի և Հայաստանի միջև առևտրափոխանակումների ծավալն աճել է 600 միլիոն դոլարի
https://parstoday.ir/hy/news/iran-i218718-Իրանի_և_Հայաստանի_միջև_առևտրափոխանակումների_ծավալն_աճել_է_600_միլիոն_դոլարի
Իրանում «Արաքս» ազատ գոտու տնտեսական և ներդրումային գծով փոխնախագահը մատնանշեց Իրանի և Հայաստանի միջև 600 միլիոն դոլարի առևտուրը և ասաց.- Նորդուզի մաքսատանը մենք տեսանք բեռնատարների երթևեկության աճ, և 13-րդ կառավարությունում օրական 600-ից 700 երթևեկություն էր տեղի ունենում այս մաքսակետում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2024 13:51 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի միջև առևտրափոխանակումների ծավալն աճել է 600 միլիոն դոլարի

Իրանում «Արաքս» ազատ գոտու տնտեսական և ներդրումային գծով փոխնախագահը մատնանշեց Իրանի և Հայաստանի միջև 600 միլիոն դոլարի առևտուրը և ասաց.- Նորդուզի մաքսատանը մենք տեսանք բեռնատարների երթևեկության աճ, և 13-րդ կառավարությունում օրական 600-ից 700 երթևեկություն էր տեղի ունենում այս մաքսակետում:

Tasnim գործակալության թղթակցի հետ զրույցում Ալի Նավիդը 13-րդ կառավարությունում ազատ գոտիների նկատմամբ նահատակ նախագահ Այաթոլլահ Ռայիսիի  վերաբերմունքի մասին ասել է, որ նրա կարծիքով՝ ազատ գոտիները տնտեսական աճի ցուցափեղկն են և երկրի տնտեսական շարժիչ ուժը։

Նա հավելեց. -Այս մոտեցման փոփոխությունը պատճառ դարձավ, որ ազատ գոտիների բոլոր ծրագրերն ու հարաբերությունները աստիճանաբար առաջընթաց արձանագրեն և այդ վերաբերմունքի փոփոխության արդյունքը ազատ գոտիների պլանավորման մեջ հանգեցրեց ազատ գոտիների տնտեսական ցուցանիշների բարելավմանը։ 

Ալի Նավիդը զբոսաշրջիկների գրավումը արտարժույթ ձեռք բերելու կարևորագույն չափանիշներից մեկը համարեց և ասաց. -Մեր կատարած հաշվարկով Արաքս ազատ գոտում մենք վաստակել ենք մոտ 80 միլիոն դոլար։

Արաքս ազատ գոտու տնտեսական և ներդրումային հարցերով փոխնախագահը նշեց. «Արաքս ազատ գոտին» ներդրումներ է կատարել լոգիստիկայի ոլորտում և 500 հեկտար տարածք է հատկացրել լոգիստիկ և վերաարտահանման ծառայությունների համար, և դա այն գործոններից մեկն էր, որն օգնեց արագացնել արտահանումը և հարակից ծառայությունները։