Իրանի թեթև ատլետիկայի հավաքականը դարձել է Ասիայի մրցաշարի չեմպիոն
Հունիս 03, 2024 10:17 Asia/Tehran
Մայիսի 29-ից մինչև հունիսի 2-ը Իրաքի Բասրա քաղաքում անցկացվեցին աթլետիկայի Արևմտյան Ասիայի առաջնության 3 մրցումներ։
Մրցաշարի ավարտին Իրանի հավաքականը նվաճեց 21 ոսկե, 16 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Մրցույթը հյուրընկալող Իրաքը 9 ոսկե, 13 արծաթե և 17 բրոնզե մեդալներով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Կատարը՝ 6 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներով, կանգնեց երրորդ տեղում։
Իրանցի մարզուհիները շատ լավ հանդես եկան մրցաշարում։ Նրանք նվաճեցին հավաքականի 40 մեդալներից 17 ոսկե, 12 արծաթե և երկու բրոնզե մեդալները և սահմանեցին 4 ազգային ռեկորդ։
Տղամարդկանց բաժնում Իրանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Մրցաշարին Իրանի հավաքականը մասնակցեց 40 մարզիկներով։
Պիտակ