Բաղերի. Իրանի և Լիբանանի սերտ հարաբերությունները՝ տարածաշրջանի կայունության հիմնական ցուցանիշն են
Նշելով, որ Լիբանանի կայունությունն ու զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության նպատակն է, ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ Իրանի և Լիբանանի սերտ հարաբերությունները տարածաշրջանում կայունության հիմնական ցուցանիշն են։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին երկուշաբթի օրը Լիբանանի արտգործնախարար Աբդոլլահ Բուհաբիբի հետ հանդիպելուց հետո, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Իրանի և Լիբանանի սերտ հարաբերությունները տարածաշրջանում կայունության հիմնական ցուցանիշն են, նույնպես որ Լիբանանում իսլամական դիմադրությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության խարսխակայանն է»:
Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող զարգացումներին՝ Բաղերին ընդգծել է. «Տարածաշրջանի բոլոր երկրները, հատկապես իսլամական երկրները, պետք է հավաքական քայլեր ձեռնարկեն Պաղեստինում հատկապես՝ Ռաֆահում, սիոնիստների ագրեսիային դիմակայելու համար»։
Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդոլլահ Բուհաբիբը նույնպես այս հանդիպման ժամանակ ասաց. «Գազայում պատերազմի շարունակությունը և պաղեստինցիների դեմ շարունակվող հանցագործությունները թուլացնում են տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունները»։
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկուշաբթի առավոտյան իր առաջին պաշտոնական այցի ընթացքում մեկնել էր Բեյրութ, որի նպատակն էր Լիբանանի իշխանությունների հետ զրուցել երկկողմ հարաբերությունների շարունակման և ընդլայնման, ինչպես նաև խորհրդակցելու տարածաշրջանային և միջազգային հարցերի, հատկապես Պաղեստինի վերջին զարգացումների շուրջ։