Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը հանդիպել է Սեյեդ Հասան Նասրոլլահի հետ
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը Լիբանանում հանդիպել և զրուցել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին երկուշաբթի օրը, իր տարածաշրջանային այցի առաջին հանգրվանում մեկնել է Բեյրութ՝ նպատակ ունենալով Լիբանանի իշխանությունների հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև խորհրդակցել տարածաշրջանային և միջազգային հարցերի, հատկապես՝ Պաղեստինում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ։
Iran Press լրատվական գործակալության հաղորդմանհամաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին երեկ (երկուշաբթի) Բեյրութում հանդիպել և խորհրդակցել է ԱԳ նախարար Աբդուլլահ Բուհաբիբի, վարչապետ Նաջիբ Միղաթիի և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ։
Բաղերին նաև հանդիպում է ունեցել Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի հետ, որի ընթացքում խորհրդակցել են տարածաշրջանային կարեւորագույն հարցերի շուրջ։
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նաև իր հարգանքի տուրքը մատուցեց Դիմադրության նահատակներին՝ այցելելով Ալ-Շոհադայի գերեզմանոց