Հունիս 06, 2024 17:59 Asia/Tehran
  • Բաղերին ընդգծել է Սիոնիստական ​​ռեժիմի դեմ իսլամական պետությունների հնարավորությունները մոբիլիզացնելու անհրաժեշտությունը

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսլամական պետությունների ողջ հնարավորությունները մոբիլիզացնելու անհրաժեշտությունը Սիոնիստական ռեժիմին դիմակայելու համար։

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շոքրիի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակմանը և  դեպի Ռաֆահ դրա տարածմանը, կոչ է արել  իսլամական երկրները  հավաքական քայլեր ձեռնարկեն՝ օգտագործելով բոլոր առկա հնարավորությունները, ներառյալ Իսլամական համագործակցության կազմակերպության կարողությունները՝ դադարեցնելու սիոնիստների ցեղասպանությունը Գազայում և արագացնելու միջազգային մարդասիրական օգնության առաքումն այս տարածաշրջան։

Բաղերին երախտագիտություն հայտնելով նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների նահատակության կապակցությամբ Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Իրանի կառավարությանն ու ժողովրդին ցավակցական ուղերձներ հղելու համար, ընդգծել է  երկխոսությունը շարունակելու և փոխադարձ հարգանքի սկզբունքի և երկու ժողովուրդների շահերի հիման վրա երկկողմ հարաբերությունների վերականգնման գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը։

Այս հեռախոսազրույցում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շոքրին  հարաբերությունները վերսկսելու և տարբեր ոլորտներում  համագործակցությունն ընդլայնելու համար երկու երկրների պաշտոնյաների բանակցությունները կառուցողական  որակելով ասել է,- «Եգիպտոսի կառավարության ջանքերը վերջին ամիսներին ուղղված են եղել Գազայի դեմ պատերազմի դադարեցմանը և Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու համար անհրաժեշտ դյուրությունների ստեղծմանը»:

Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները պայմանավորվել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունը դադարեցնելու և Պաղեստինի ժողովրդի տառապանքը նվազեցնելու վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու  շուրջ։

Պիտակ