Իրանի ֆուտբոլի հավաաքականը հաղթել է Հոնկոնգի հավաքականին
Հունիս 07, 2024 10:57 Asia/Tehran
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերի առաջին փուլի E խմբի երկրորդ խաղում, Իրանի ֆուտբոլի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:
Հաղթանակից հետո, Իրանը, 13 միավորով, գլխավորում է խումբը։ Իրանին հաջորդում են Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Հոնկոնգը։
2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը տղամարդկանց ֆուտբոլի 23-րդ համաշխարհային մրցաշարն է, որը կազմակերպում է ՖԻՖԱ-ն։
Մրցաշարը համատեղ հյուրընկալելու են Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի 16 քաղաքներ։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
Պիտակ