Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է սիոնիստական ապրանքների բոյկոտումը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կառավարությունների և Անվտանգության խորհրդի անգործության դեմ ամենաարդյունավետ միջոցն է համարել Սիոնիստական ռեժիմի ապրանքների բոյկոտումը։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին շաբաթ օրը կիբերտարածությունում իր պաշտոնական օգտահաշվում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գազայի հատվածի պաշարման տակ գտնվող բնակիչների դեմ սիոնիստական ռեժիմի 245 օրվա շարունակական, համակողմանի և մահաբեր հարձակումներին և կանանց ու երեխաների ցավալի սպանություններին։ Նա գրել է․ «Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունները դադարեցնելու հարցում կառավարությունների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործության պատճառով, մեծանում է ազգերի և հասարակական կազմակերպությունների պատասխանատվությունը ճնշված պաղեստինյան ժողովրդին աջակցելու հարցում» ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Սիոնիստական ապրանքների և ընկերությունների բոյկոտումը ամենահեշտ, բայց արդյունավետ միջոցն է։
Գազայի հատվածում Պաղեստինի կառավարության տեղեկատվական գրասենյակը հայտարարություն է տարածել, որ պատերազմի սկզբից ի վեր 17 հազար պաղեստինցի երեխաներ կորցրել են իրենց ծնողներին կամ նրանցից մեկին։
Այս հայտարարության մեջ նշվում է, որ Գազայում ևս 3500 երեխաներ մահվան վտանգի տակ են՝ պատերազմի հետևանքով թերսնության և սննդի բացակայության պատճառով։
Այս զեկույցը հրապարակվում է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ը պատրաստվում է Սիոնիստական ռեժիմին սև ցուցակ մտցնել պաղեստինցի երեխաների սպանության համար։
Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի կողմից մարդկային չափանիշներն ու միջազգային օրենքները խախտող բարբարոսական հարձակումները առաջացրել են հասարակական կարծիքի, քաղաքացիական կառույցների և միջազգային կազմակերպությունների բողոքի մեծ ալիքներ․ ՄԱԿ-ը նույնպես խիստ արձագանքել է, այնպես որ որոշ միջազգային կազմակերպություններ և հաստատություններ, այդ թվում ՄԱԿ-ը և նրա գլխավոր քարտուղարը պահանջել են լուրջ վերաբերմունք ցուցաբերել Իսրայելի նկատմամբ:
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա սիոնիստական բանակի հարձակումների պատճառով 36 հազար 654 մարդ է զոհվել։