Հրապարակվել է Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը
Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 14-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների անունների վերջնական ցուցակը՝ ժողովրդի բուռն մասնակցությամբ խուռներամ ընտրություններ նախապատրաստելու համար։
Ըստ Իրանի Ընտրական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամիի հայտարարության, նախագահական ընտրությունների վեց որակավորված թեկնածուներն են՝ պարոնայք Մոստաֆա Փուրմոհամմադին, Մասուդ Փեզեշքյանը, Սաիդ Ջալիլին, Ալիռեզա Զաքանին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սեյեդ Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմին։ Այս շրջանում նախագահական ընտրություններում թեկնածու դառնալու համար գրանցվել էին 80 մարդ։
Նախագահական ընտրությունների օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի այսօր՝ որակավորված թեկնածուների պաշտոնական հրապարակումից հետո և կշարունակվի մինչև նախագահական ընտրությունների օրվանից (հունիսի 28-ին) 24 ժամ առաջ։
Իրանի 14-րդ շրջանի Նախագահի ընտրություններն այս տարի կանցկացվեն հատուկ պայմաններով։ Մայիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության ութերորդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի ենթարկվեց Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաղանի շրջանում, ինչի հետևանքով զոհվեցին նախագահը, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և նրանց ուղեկիցները։
Իրանի Իսլամական Հանրապետության 14-րդ շրջանի նախագահական ընտրությունները ընտրական գործընթացներում տարբեր քաղաքական հոսանքների ներկայության խորհրդանիշն է, և այս բազմազանությունը, անկասկած, հիմք կհանդիսանա ընտրատեղամասերում ժողովրդի լայն ներկայության համար իններորդ նախագահին ընտրելու նպատակով: