Մեկնաբանություն- Հրապարակվել է Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը
(last modified Mon, 10 Jun 2024 06:38:25 GMT )
Հունիս 10, 2024 10:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հրապարակվել է Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը

ԻԻՀ ՆԳՆ-ն հրապարակել է նախագահական 14-րդ ընտրությունների թեկնածուների անունները։

Ընտրություններին կմասնակցեն Մուստաֆա Փուրմոհամմադին, Մասուդ Փեզեշքյանը, Սայիդ Ջալիլին, Ալիռեզա Զաքանին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սեյեդ Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմին։ 

 Թեկնածուների գրանցման ավարտից հետո, օրենքի համաձայն, Սահմանադրության պահապան խորհուրդը սկսել է գրանցված թեկնածուների հաստատման գործընթացը և հրապարակել վերջնակլան ցուցակը։
Նախագահական 14-րդ ընտրությունները տեղի կունենան արտահերթ, քանի որ մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով, նախագահը և նրա ուղեկիցները զոհվեցին։ 

ԻԻՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝  նախագահի մահվան, հրաժարականի, երկու ամսից ավելի հիվանդության, պաշտոնանկության կամ նման այլ դեպքերում, նախագահական ժամանակավոր խորհուրդը պարտավոր է  կազմակերպել նոր նախագահի ընտրությունները ոչ ուշ քան 50 օրում։  Արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Պահապան խորհուրդը 5 օրում ուսումնասիրել է գրանցված 80 թեկնածուների տվյալները և հաստատել նրանցից վեցի թեկնածությունը։ Առաջիկայում կմեկնարկի նախընտրական քարոզարշավը և երկրի բոլոր շրջաններում կբացվեն ընտրական շտաբներ։ Դրանք կարևոր դերակատարություն ունեն թեկնածուներին ներկայացնելու և ժողովրդի առավելագույն մասնակցությունն ընտրություններին ապահովելու գործում։ 
Նախորդ տարիներին Իրանում ընտրությունների անցկացման փորձը յուրահատուկ և եզակի օրինակ է տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով։

Բացի նախընտրական շտաբներից, թեկնածուները հնարավորություն կստանան նաև  իրենց ծրագրերը ներկայացնել հեռուստատեսային հաղորդումների ընթացքում և մասնակցել մյուս թեկնածուների հետ բանավեճերին։ Հեռուստատեսության առաջին ալիքով կհեռարձակլվի ընդհանուր առմամբ 5 չորսժամյա բանավեճ։ Յուրաքանչյուր թեկնածու բանավեճերի ծրագրում  կունենա 1050 րոպե գովազդի հնարավորություն։ 

Հաստատելով թեկնածուների անունները, Պահապան խորհուրդը  միաժամանակ ներկայացնում է  ընտրական միջավայրում տարբեր դիսկուրսների և քաղաքական բազմազանության առկայությունը։

եկնածուները ներկայացնում են տարբեր քաղաքական ուղղություններ, այդ թվում՝ չափավորներ, բարեփոխիչներ, ֆունդամենտալիստներ։ 

ԻԻՀ նախագահի 14-րդ շրջանի ընտրություններում տարբեր քաղաքական խմբակցությունների թեկնածուների առկայությունը հիմք կհանդիսանա ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցության համար։