Մեկնաբանություն- Հրապարակվել է Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը
ԻԻՀ ՆԳՆ-ն հրապարակել է նախագահական 14-րդ ընտրությունների թեկնածուների անունները։
Ընտրություններին կմասնակցեն Մուստաֆա Փուրմոհամմադին, Մասուդ Փեզեշքյանը, Սայիդ Ջալիլին, Ալիռեզա Զաքանին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սեյեդ Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմին։
Թեկնածուների գրանցման ավարտից հետո, օրենքի համաձայն, Սահմանադրության պահապան խորհուրդը սկսել է գրանցված թեկնածուների հաստատման գործընթացը և հրապարակել վերջնակլան ցուցակը։
Նախագահական 14-րդ ընտրությունները տեղի կունենան արտահերթ, քանի որ մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով, նախագահը և նրա ուղեկիցները զոհվեցին։
ԻԻՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, հրաժարականի, երկու ամսից ավելի հիվանդության, պաշտոնանկության կամ նման այլ դեպքերում, նախագահական ժամանակավոր խորհուրդը պարտավոր է կազմակերպել նոր նախագահի ընտրությունները ոչ ուշ քան 50 օրում։ Արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։
Պահապան խորհուրդը 5 օրում ուսումնասիրել է գրանցված 80 թեկնածուների տվյալները և հաստատել նրանցից վեցի թեկնածությունը։ Առաջիկայում կմեկնարկի նախընտրական քարոզարշավը և երկրի բոլոր շրջաններում կբացվեն ընտրական շտաբներ։ Դրանք կարևոր դերակատարություն ունեն թեկնածուներին ներկայացնելու և ժողովրդի առավելագույն մասնակցությունն ընտրություններին ապահովելու գործում։
Նախորդ տարիներին Իրանում ընտրությունների անցկացման փորձը յուրահատուկ և եզակի օրինակ է տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով։
Բացի նախընտրական շտաբներից, թեկնածուները հնարավորություն կստանան նաև իրենց ծրագրերը ներկայացնել հեռուստատեսային հաղորդումների ընթացքում և մասնակցել մյուս թեկնածուների հետ բանավեճերին։ Հեռուստատեսության առաջին ալիքով կհեռարձակլվի ընդհանուր առմամբ 5 չորսժամյա բանավեճ։ Յուրաքանչյուր թեկնածու բանավեճերի ծրագրում կունենա 1050 րոպե գովազդի հնարավորություն։
Հաստատելով թեկնածուների անունները, Պահապան խորհուրդը միաժամանակ ներկայացնում է ընտրական միջավայրում տարբեր դիսկուրսների և քաղաքական բազմազանության առկայությունը։
եկնածուները ներկայացնում են տարբեր քաղաքական ուղղություններ, այդ թվում՝ չափավորներ, բարեփոխիչներ, ֆունդամենտալիստներ։
ԻԻՀ նախագահի 14-րդ շրջանի ընտրություններում տարբեր քաղաքական խմբակցությունների թեկնածուների առկայությունը հիմք կհանդիսանա ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցության համար։