Բաղերի․ Մենք թույլ չենք տա ագրեսորներին խաթարել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i219022-Բաղերի_Մենք_թույլ_չենք_տա_ագրեսորներին_խաթարել_տարածաշրջանի_կայունությունն_ու_անվտանգությունը
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ունեցած ելույթում, նշելով, որ կառույցին Իրանի անդամակցությունը վկայում է բազմակողմ համակարգում երկրի դիրքի ու կարևորության մասին, ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին հավելել է․ «Մենք թույլ չենք տա ագրեսորներին խաթարել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 10, 2024 15:48 Asia/Tehran
  • Բաղերի․ Մենք թույլ չենք տա ագրեսորներին խաթարել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը

ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ունեցած ելույթում, նշելով, որ կառույցին Իրանի անդամակցությունը վկայում է բազմակողմ համակարգում երկրի դիրքի ու կարևորության մասին, ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին հավելել է․ «Մենք թույլ չենք տա ագրեսորներին խաթարել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»։

Հանդիպմանը, որը կայացել է ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում, Բաղերին ասել է․ «Իրանը գնում է տարածաշրջանի կայունության ամրապնդման ճանապարհով։ Ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանն իրականացված «Ճշմարիտ խոստում» գորոծղությամբ Իրանն ապացուցեց, որ զավթիչներին թույլ չի տա խաթարել տրածաշրջանի կայունությունը»։

Նա նշել է․ «ԲՐԻԿՍ-ը պետք է դառնա արդար աշխարհ նախընտրող և մեծամասնություն կազմող մարդկանց ձայնը։ Կազմակերպության անդամ երկրները նորաստեղծ չեն, և ունեն փայլուն պատմություն։ ԲՐԻԿՍ-ի բոլոր անդամները վճռական են համաշխարհային համակարգում իրենց արժանի տեղը վերականգնելու հարցում։ Անարդար կառույցների աշխատանքը ցույց տվեց, որ դրանք պատրաստ չեն լուծել խնդիրները և փոխել աշխարհում տիրող քաոսային իրավիճակը։ Իսկ ԲՐԻԿՍ-ը կարող է դառնալ այդ փոփոխությունների առանցքն ու ավելի լավ աշխարհ կառուցելու շարժիչ ուժը»։ 
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ անդամ երկրների նկատմամբ կիրառված անարդար պատժամիջոցների չեզոքացման համար անհրաժեշտ է համագործակցություն տարբեր, հատկապես՝ ֆինանսների, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում։ 
Նա ասել է․ «Կոլեկտիվ դիմակայության մեխանիզմների միջոցով ԲՐԻԿՍ-ը կարող է պայքարել բացասական գործոնների դեմ»։