Ո՞վ է Փարիզի ոստիկանության ոկղմից ձերբակալված իրանցի արվեստագետը
(last modified 2024-06-11T09:21:06+00:00 )
Հունիս 11, 2024 12:51 Asia/Tehran

Ո՞վ է Բաշիր Բիազարը, ով ձերբակալվել է Ֆրանսիայի ոստիկանության կողմից։

Բիազարը Փարիզում բնակվող իրանցի երաժիշտ է, ով «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո, վերջին 7 ամիսների ընթացքում, սոցիալական ցանցի իր  անձնական էջում գրառումներ է արել ի աջակցություն Պաղեստինի և Գազայի ժողովրդի և դատապարտել  Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունն ու մանկասպանությունը։

Ստորև ներկայացված է նրա ելույթը՝ ՄԱԿ-ի խորհրդատվական խորհրդում

https://x.com/bashirbiazar/status/1731393827984867612

X-ի իր էջում, անդրադառնալով այս հանդիպմանը, Բաշիր Բիազարը գրել է․ «Անցյալ շաբաթ ՄԱԿ-ում կայացած հանդիպման ժամանակ, ես հնարավորություն ունեցա խոսել հակաիրանական  պատժամիջոցների, Իսրայելի հանցագործությունների և ՄԱԿ-ի անգործության մասին»:

Հատկանշական է, որ որքան շատ էր նա խոսում Իսրայելի դեմ, այնքան ներկաները նրան ավելի շատ էին ոգևորում։ Սիոնիստները երբեք այսքան մեկուսացած ու նվաստացած չեն եղել։

 Այսօր այս երիտասարդը ձերբակալված է և Փարիզի ոստիկանությունը չի ներկայացրել ձերբակալության համար որևէ հստակ պատճառ։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ Բիազարը ձերբակալվել է Սիոնիստական ռեժիմի կողմից ճնշված ու անպաշտպան Պաղեստինի ժողովրդի կոտորածը դատապարտելու և ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքելու պատճառով։

Երիտասարդ արվեստագետն իր սոցիալական էջերում հրապարակել է նաև պարսկալեզու  սիոնիստական ԶԼՄ-ների աշխատանքի մասին նյութեր, որտեղ արվել են տարբեր բացահայտումներ։ Եվ այսօր, Եվրոպայի ամենաազատ երկրի հավակնություն ունեցող և ԶԼՄ-ներում իսլամի մարգարեին ու Հիսուսին վիրավորող Ֆրանսիայի ոստիկանությունը, նպատակ ունի իրանցի արվեստագետնին արտաքսել այդ երկրից։

Իրանը կառավարության մակարդակով շարունակում է Բաշիր Բիազարի ազատ արձակմանն ուղղված ջանքերը։ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Փարիզում Թեհրանի դեսպանին հանձնարարել է հետևել այդ գործին։

Սա Եվրոպայում խոսքի ազատության պատմության ամփոփումն էր։ Այս անգամ՝ Բաշիր Բիազարի անունով։