Իրանական ձեռարվեստի ճաշակը և նրբագեղությունը
Իրանցի արվեստագետների աշխատանքը մշտապես առանձնահատուկ տեղ է ունեցել աշխարհում։ Ւրանական գորգը, խեցեղենը, խաթամքարի ու մինաքարի տեխնիկաներով ստեղծված աշխատանքները, ասեղնագործ աշխատանքները երկրից արտահանվող ամենակարևոր ձեռագործ ապրանքներից են։
Այս հաղորդման մեջ կխոսենք այս արհեստների մասին։
Պարսկական գորգ
Նախշը նախշի մեջ, գույնը՝ գույնի, հանգույցը հանգույցի հետևից և արդյունքն անկրկնեկի գեղեկություն ունեցող գորգն է, որի գույները շլացնում են դիտողի աչքերը։ Իրանական գորգը համաշխարհային շուկա արտահանվող ամենակարևոր ապրանքներից է։
Թերմե
Թերմեն թանկարժեք գործվածքի մի տեսակ է, որը հյուսվում է շատ նուրբ մետաքսե թելից և Իրանի նրբագեղ ձեռագործ աշխատանքներից է: Ամենահայտնի թերմեն գործում են Յազդում։ Թերմեն գործելու համար օգտագործում են բնական ներկերով կարմիր, կանաչ, նարնջագույն և սև գույներով ներկված մետաքսե կամ բրդյա թելեր։ Այսօր թերմեն կիրառվում է բարձի երեսների, սփռոցների, հագուստի, կոշիկի, պայուսակի արտադրության մեջ։

Խեցեգործություն
Խեցեգործությունն իրանական մյուս հայտնի արհեստներից է։ Իրանցի խեցեգործների արտադրած սպասքը վաճառվում է ամբողջ աշխարհում։
Խաթամքարի
Խաթամքարին առարկաների մակերեսը խճանկարի տեսքով փոքր եռանկյունիներով զարդարելու արվեստ է: Այն նույնպես Իրանի հնագույն և մինչև մեր օրերը պահպանված արհեստներից է։
Ֆիրուզեքուբի
Ֆիրուզեքուբի տեխնիկայի կիրառման ժամանակ, պղինձը, արծաթը, բրոնզը զարդարվում են փիրուզե հղկված քարերով։
Իրանական ասեղնագործություն
Իրանական ասեղնագործության ժամանակ գործվածքի վրա թելով ու ասեղով ստեղծվում են նախշեր որոնք հիմնականում ոգեշնչված են բնությունից և մարդկանց առօրյա կյանքից։ Այս արվեստը տարածված է Իրանի շրջանների մեծ մասում, հատկապես Սիստան և Բեալուչեստան նահանգում։
Ղալամզանի
Ղալամզանի տեխնիկայի կիրառման ժամանակ մետաղական իրերը, հատկապես պղնձը, ոսկին, արծաթը, զարդարվում են տարբեր քանդակներով։ Արվեստագետը մուրճով նախշեր է ստեղծում մետաղական իրերի վրա ։

Ապակեգործությունն Իրանում երկար պատմություն ունի։ Հին Մարլիկ բլրի հնագիտական պեղումները ապացուցել են հին Իրանում ապակեգործության տարածվածությունը։ Այս արվեստը մինչ օրս օգտագործվում է կիրառվում է։