Իրանահայ պատգամավոր․ Քաղաքացիները մեծ ներկայություն կունենան ընտրություններին
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության ներկայացուցիչն ասել է․ «Կարևոր փուլերոմ մեր ժողովուրդը մշտապես կանգնած է եղել համակարգի կողքին և նույն եռանդով մասնակցելու է նաև նախագահական ընտրություններին»։
ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, Արա Շահվերդյանն ասել է․ «Նախագահ Ռայիսիի կառավարության աշխատանքի արդյունքում երկրի տարածաշրջանային հարաբերությունները բարելացվեցին, և կնքվեցին կարևոր միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ ԲՐԻԿՍ խմբին և ՇՀԿ-ին անադամակցության վերաբերյալ։ 13-րդ կառավարության աշխատանքի շնորհիվ Իրանի հեղինակությունն աճեց։ Եվ հիմա քաղաքացիենրն ակնկալում են, որ նախագահի թեկնածուները կներկայացնեն այնպիսի ծրագրեր, որոնք ավելի կբարձրացնեն այդ հեղինակութունըւ»։
Շահվերդյանը հավելել է․ «Վերջին 4 տասնամյակների ընթացքում ժողովուրդը կանգնել է իսլամական համակարգի կողքին և նախագահական ընտրություններում նույնպես կընտրի ճիշտ նախագահին»։