ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ, իսլամական ումման Գազայի հատվածում ականատես կլինի ռազմական հանցագործությունների և ցեղասպանության դադարեցման և միասնության ու համերաշխության ամրապնդման։
ԻՌՆԱ-ն հղում անելով Բաքվում ԻԻՀ դեսպանատունը, հատնում է, որ Ղորբան տոնի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հղած ուղերձում, Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ընդգծել է Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ իսլամական երկրների համատեղ գործողությունների անհրաժեշտությունը։
ԻԻՀ նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը նույնպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում այդ երկրի ժողովրդին և կառավարությանը շնորհավորել է Ղորբան տոնի առիթով։
Մոխբերը հույս է հայտնել, որ Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները կավարտվեն։