Իրանն աջակցում է Աֆրիկային՝ գյուղատնտեսության ոլորտում ինքնաբավ դառնալու հարցում
-
Իրանն աջակցում է Աֆրիկային՝ գյուղատնտեսության ոլորտում ինքնաբավ դառնալու հարցում
Քենիայի գյուղատնտեսական և հարակից արդյունաբերության 9-րդ ցուցահանդեսին մասնակցել են նաև իրանական 16 ընկերություններ։
Նայրոբիում հունիսի 12-ից 16-ն անցկացված ցուցահանդեսին իրանական գիտահենք ընկերությունների մասնակցությունն ապահովվել է գիտության և տեխնոլոգիաների հարցերով ԻԻՀ փոխնախագահի գրասենյակի աջակցությամբ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ իրանական ընկերությունները ներկայացրել են իրենց հնարավորություններն ու արտադրանքը գյուղատնտեսական, արբանյակային մոնիտորինգի տեխնոլոգիաների, հիբրիդային սերմերի, օրգանական պարարտանյութերի, կովի սաղմի շիճուկի, սննդի և փաթեթավորման արդյունաբերության ոլորտներում։
Քենիայի գյուղատնետսական ոլորտի գործարարները ողջունել են ցուցահանդեսին Իրանի ներկայությունը։ Ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ աշխարհի ավելի քան 20 երկրներից։
Մայիսի սկզբին աֆրիկյան ավելի քան 30 երկրների տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թեհրանում կայացած հանդիպմանը, նշելով, որ Աֆրիկայի հետ համագործակցության կարևորությունն ընդգծել են նաև իմամ Խոմեյնին և իմամ Խամենեին, նախագահ Էբրահիմ Ռայիսին հավելել էր․ «Արևմուտքն Աֆրիկան ուզում է իր շահերի համար, իսկ մենք՝ Աֆրիկան ուզում ենք Աֆրիկայի համար»։
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի պալատի Առևտրի զարգացման հանձնաժողովի նախագահ Սայեդ Ռուհոլահ Լաթիֆին նշել է, որ 2023 թվականին Իրանն իր արտադրանքն արտահանել է աֆրիկյան 39 երկրներ։
Բանալի բառեր՝ Իրան և Աֆրիկա, Իրանի արտահանումն Աֆրիկա Իրանի քաղաքականությունն Աֆրիկայի նկատմամբ, Համագործակցություն Աֆրիկայի հետ, Իրանի գիտական հզորությունը, Իրանի հզորությունը